Կառավարությունը հաստատեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը
POLITICSՀՀ կառավարությունը հաստատեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդություններն են արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ) հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



