Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել
ANALYSISՀայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների և նրանց կողմնակիցների միջև բանավոր փոխհրաձգությունը կարծես կանգ առնելու միտումներ է ցուցաբերում։ Համենայնդեպս, նման տպավորություն կարելի է ստանալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում արած հայտարարություններից։ Սարգսյանն առանց փակագծեր բացելու հայտնել է, որ իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունեն և այն կարտացոլվի մինչև 2026 թ․-ը։ Նշելով, որ ինքն անձամբ պատրաստ չէ երկիրը ղեկավարել, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ իրենք առանց ծրագրի չեն գործում, բայց այս պահին այն հրապարակելու իմաստ չունի, թեպետ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է։
Լրագրողներն, իհարկե, հարցրել են նրա և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միմյանց հասցեին հնչող քննադատությունների մասին։ «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ «էշին համբուրողը» մեկ հոգի չի եղել, շատ շատերն են եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հռետորաբանության մեղմացումը, ինչպես նաև նախկին նախագահի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունը վկայում է, որ թերևս երկու նախագահի կողմնակիցներին հաջողվում է որոշակիորեն մեղմել հռետորաբանությունը, իսկ առաջիկայում ընդհուպ նույնիսկ կարող են համախմբված գործողությունների գնալ։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ երկիրը ղեկավարել և ընդամենը կառավարում է՝ օգտվելով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության տարբեր թևերի միջև առկա հակասություններից, միմյանց հասցեին հնչեցվող քննադատություններից, իսկ երբ ընդդիմադիր այդ ուժերը բարեհաճեն միավորվել, առնվազն մեկ գաղափարի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ, այլևս Փաշինյանի օրերը հաշված կլինեն։

Դիանա Ադամյան
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025