«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը»․ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Թրամփը չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, լատինատառ նշել է՝ «Meds Yeghern» (Մեծ Եղեռն)։
«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի և նրանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած՝ 1,5 միլիոն հայեր աքսորվեցին և մահացան՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայկական մեծ համայնքին՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերի համար»,- նշել է Թրամփն իր ուղերձում։
Թրամփը նշել է նաև, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում։
ԱՄՆ նախագահն իր ուղերձի վերջում նշել է, որ «սպասում է» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































