Վրաստանը պարզեցրել է մուտքի թույլտվության ռեժիմը 17 երկրների քաղաքացիների համար
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի իշխանությունները պարզեցրել են մուտքի թույլտվության ռեժիմը Ասիայի և Աֆրիկայի 17 երկրների քաղաքացիների համար։ Դա բխում է կառավարության որոշումից, հայտնում է Новости-Грузия-ն։
Պարզեցումները վերաբերում են՝ Աֆղանստանին, Բանգլադեշին, Գանային, Եթովպիային, Էրիթրեային, Եմենին, Կամերունին, Փղոսկրի Ափին, Կոնգոյին, Մարոկկոյին, Նիգերիային, Պակիստանին, Սոմալի, Սիրիային, Սուդանին, Տանզանիային, Ուգանդային:
Մայիսի 16-ից Ասիայի և Աֆրիկայի 17 երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան, եթե Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում և Օմանում վավեր բազմակի մուտքի վիզա կամ բնակության թույլտվություն ունեն։
Միևնույն ժամանակ, մուտքի պահին Պարսից ծոցի երկրներից մեկում բազմակի մուտքի վիզայի կամ բնակության թույլտվության վավերականության ժամկետը մեկ տարուց պակաս չպետք է լինի:
Ներկայում Վրաստան առանց մուտքի թույլտվության կարող են այցելել 94 երկրների քաղաքացիներ։ Գրեթե բոլորին թույլատրվում է երկրում մնալ մինչև մեկ տարի։ Սակայն կան բացառություններ՝ օրինակ, Չինաստանի քաղաքացիները կարող են Վրաստանում մնալ առանց վիզայի 30 օրից ոչ ավել և միայն որպես զբոսաշրջիկներ։
Բոլոր 17 երկրները, որոնց համար Վրաստանը ձեռնամուխ է եղել վիզային ռեժիմի մեղմացմանը, սահմանափ հնարավորություն ունեն մուտք գործելու Եվրոպա և բարձր միգրացիոն ռիսկ ունեն։ Այս ֆոնին «Վրացական երազանքի» կառավարության որոշումը կարող է ընկալվել որպես ևս մեկ տագնապալի ազդանշան եվրաինտեգրման ենթատեքստում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































