Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Նշված դեպքում վարելու իրավունքը կդադարեցվի

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում` այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարությունը սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը, իսկ նույն մասի «ժէ» կետի համաձայն՝ սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։

Համապատասխանաբար այդ կարգերն են՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26‑ի թիվ 385-Ն և թիվ 383-Ն որոշումները (որոշումներն ուժի մեջ են մտել 01.01.2021 թվականին)։

Օրենքի 28-րդ հոդվածի 1.8-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ներքին գործերի լիազոր մարմնին և ոստիկանությանը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձի վարելու իրավունքը դադարում է, եթե առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն։

Վերը վկայակոչած Օրենքի 28-րդ հոդվածի 1.8-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համադրումն ակնհայտ է դարձնում, որ առաջինի դեպքում խոսքը գնում է բացառապես այն վիճակի մասին, երբ անձի թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված լինելու մասին տվյալները ՆԳՆ-ին հասանելի են դարձվում միայն և միայն վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային եղանակով, և այն բոլորովին չի վերաբերում Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նկարագրված դեպքին, այսինքն, օրենսդիրը չի նախատեսել այն եղանակը, որի միջոցով ՀՀ ՆԳՆ-ն տեղեկանում է անձի թմրաբանական կամ հոգեկան առողջության վիճակով պայամանավորված տրանսպորտայի միջոց վարելու խոչընդոտի մասին, ավելին, ստանում այդ հանգամանքի մասին իրավասու մարմնի եզրակացությունը։

Մինչև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման ուժի մեջ մտնելը (01.01.2021 թվականը) գործող ՀՀ կառավարության 2012 թվականի թիվ 1327-Ն ոոշման 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 16-ին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տրամադրում են տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:

Նշված կարգավորման արդյունքում թեև բաց էր մնում անձի հոգեկան վիճակի մասին տեղեկատվության տրամադրման հիմքը, սակայն լուծվում էր անձի թմրբանական հաշվառման մասին տեղկատվության հարցը և հնարավոր էր լինում այդ հիմքով Օրենքի 29-րդ հոդվածի միջոցով իրավունքի ուժով դադարեցնել անձի վարելու իրավունքը։

Ներկայիս իրավակարգավորումները որևէ ընթացակարգ չեն նախատեսում առողջապահական մարմնից անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ստացման հետ կապված, ինչի արդյունքում ներքին գործերի նախարարությունը զրկվում է այդ հիմքով անձի վարելու իրավունքը դադարեցնելու հնարավորությունից, քանի որ անձի թմրաբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին տեղեկատվությունը բավարար չէ և պետք է ներկայացվի նաև համապատասխան առողջական վիճակի առկայությւան մասին իրավասու մարմնի եզրակացությունը, ինչը հիմնականում չի ներկայացվում ՀՀ ՆԳՆ-ին անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին տեղեկատվություն տվողի կողմից (որպես կանոն նախաքննության մարմնինների, զինկոմիսարիատների, ՊՎԾ-ի և այլն):

Խնդրի մեկ այլ կողմն է նաև այն, որ Օրենքի 29-րդ հոդվածը ենթադրում է դրանում նշված հիմքերի առակայության դեպքում անձի վարելու իրավունքի դադարեցումը իրավունքի ուժով, այսինքն առանց վարչական վարույթ իրականացնելու և վարելու իրավունքը դադարեցնելու մասին վարչական ակտ ընդունելու։

Այսպես, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ենթադրում է դրանում նշված հետևանքի վրա հասնելը, նույն հոդվածով սահմանված պահանջի առկայության դեպքում՝ բացառելով վարելու իրավունքը դադարեցնելու համար վարչական վարույթի իրկանացումը։

Վերը բերված հիմնավորման մասին համանման տեսակետ է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի թիվ ՍԴՈ-1056 և ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 2017 թվականի թիվ  ՎԴ3/0196/05/16 որոշումներով։

Ավելին, եթե ՆԳՆ լիազոր մարմինը (ՀՔԾՄԹԼ վարչությունը) որևէ անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության հետ կապված  եզրակացության առկայության մասին հարցը պարզելու համար ձեռնարկի որևէ միջոց, օրինակ, կատարի հարցում առողջապահական որևէ մարմնի, դա կլին ոչ իրավաչափ և ենթակա մերժման, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը։

Սույն դեպքում անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է բժշկական գաղտնիք, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց պացենտի համաձայնության ենթակա չէ տրամադրման ՀՀ ՆԳՆ լիազոր ստորաբաժանմանը։

Վերոգրյալի համատեքստում կարծում եմ, որ առկա է իրավական բացը, որի լուծման համար անհրաժեշտություն է առաջացել Օրենքով նախատեսել կարգավորում, որը հնարավորություն կտա բացառել տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով տրանսպորտային միջոցներ վարելու այն դեպքերը, երբ անձի մոտ այդ առողջական վիճակն ի հայտ է եկել վարելու իրավունքը ստանալուց հետո։

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice