Մոսկվայում հարձակվել են հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանի վրա
SOCIETYՄոսկվայի արեւմտյան մասում ծեծել եւ կողոպտել են Ռուսաստանի աշխարհագրական ընկերության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում, սույն փաստով ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնց դեմ հարուցվել Է քրեական գործ, տեղեկացնում Է «Ա րմենպրես»-ը:
Գլխավոր վարչության տվյալներով՝ Սուլեյմանյանի վրա հարձակումը կատարվել Է փետրվարի 1-ին Ռաշչուպկինի փողոցում: Կողոպտիչները հարձակվել են տղամարդու վրա, ծեծել ու խլել են անձնական իրերը:
«Արեւմտյան վարչական օկրուգի ոստիկանության աշխատակիցները թարմ հետքերով ձերբակալել են երեք կասկածյալների: Տուժածը հոսպիտալացվել Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ հարձակումը պլանավորված չի եղել:
Ձերբակալվածները եղել են Միջին Ասիայից եկվորներ: Նրանց նկատմամբ որոշվում Է խափանման միջոցի հարցը:



