Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են

POLITICS

Հայաստանի գործող իշխանությունները համառորեն փորձում են խմբագրել պատմությունը և, Ցեղասպանության պատասխանատվությունը հանելով Թուրքիայի վրայից, դնել, ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի վրա։ Միգուցե այս պնդումը կարող է շատերին զարմանալի և ֆանտաստիկ թվալ, բայց փաշինյանական իշխանության վերջին շրջանի հայտարարությունները վկայում են, որ նրանք, ինչ-որ տեղից դրդված կամ պարտադրանքով, նոր պատասխանատուներ են փնտրում Հայոց ցեղասպանության մեղավորներ կարգելու համար։

Դեռևս 2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշել է Փաշինյանը: Փաստացի, Փաշինյանը առայժմ հիմքերն է նախապատրաստում, բայց ոչ հեռու ապագայում, եթե շարունակի պաշտոնավարել, արդեն իսկ ուղղակիորեն մեղադրանքներ են հասցեագրելու։

Թե որքանո՞վ են այս մեղադրանքներն աբսուրդային, նույնիսկ քննարկել չարժե։ Ընդամենը մեկ-երկու դրվագով հիշեցնենք նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ռուսաստանի և Փաշինյանի սիրելի Արևմուտքի դերը։ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է դեռ 1918 թ.–ին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ ընդունված համատեղ հայտարարությամբ դատապարտելով հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում։ Անկախացումից հետո 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման առանձին քվեարկությամբ բանաձև ընդունեց վերահաստատելով և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն էլ հայտարարելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Դրանից հետո բազմաթիվ ռուս գործիչներ այցելել են Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդում։ Բոլոր պաշտոնական պատվիրակությունները թվելը պարզապես անհնար է, նույնիսկ ամենաբարձրաստիճանները։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նախկին նախագահ Բորիս Ելցինը՝ 2002 թ.–ին, Ռուսաստանի վարչապետ, ապա նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանի վարչապետներ Միխայիլ Կասյանովն ու Վիկտոր Զուկովը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն չորս անգամ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 3 անգամ 2001, 2013 և 2015, թթ.–ին։ Ընդ որում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին կայացած միջոցառումների ժամանակ Պուտինը ծավալուն ելույթ էր ունեցել դատապարտելով Հայոց ցեղասպանության փաստը, վերահաստատելով Ռուսաստանի կողմից ճանաչումը։ Այնպես, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել դատապարտելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ «Չնայած մեր նախազգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները գնահատել է որպես ցեղասպանություն։ Մենք դա հերքում և դատապարտում ենք»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Անկարան Վլադիմիր Պուտինի քաղաքական հայտարարությունները անվանել էր անօրինական։

Նույն այդ ընթացքում արևմտյան պատվիրակություններ բազմիցս այցելել են Ծիծեռնակաբերդ։ Օրինակ, չենք կարող հերքել Հայաստանի մտերիմ և բարեկամ պետություններից Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Էմանուել Մակրոնը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, իսկ Գերմանիայի նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, որը Ծիծեռնակաբերդը այցելել էր որպես արտգործնախարար, ընդամենը տակավին շաբաթներ առաջ, որպես նախագահ այցելելով Հայաստան, Ցեղասպանության հուշահամալիր չգնաց։ Ընդ որում, հարկ է նշել, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը պետական արարողակարգի կարևորագույն մաս է և պարտադիր բարձրաստիճան պատվիրակություններին և հյուրերին ուղեկցում են այնտեղ, առանձին դեպքերում չեն ուղեկցում, եթե նախապես հրավիրյալ կողմը հրաժարվում է։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երբեք որևէ բրիտանական բարձրաստիճան պատվիրակություն չի եղել։ Չհաշված դեսպանի տարբեր այցերը և քարոզչական հնարքները, ԱՄՆ-ն նույնպես աչքի չի ընկնում Ծիծեռնակաբերդ այցերով։ Միայն 2010 թ.–ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է այցելել, ապա և 2022 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որն էլ այդ ժամանակ Հայաստան էր եկել գործող իշխանություններին աջակցություն հայտնելու և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հիմքեր դնելու համար, բացառապես քաղաքական նկատառումներով։ Միացյալ Նահանգներն էլ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր միայն 2021 թ.–ին, երբ ապրիլի 24-ին Ջո Բայդենը իր ուղերձում դեպքերն անվանել էր «Հայոց ցեղասպանություն»։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունների և նրանց սպասարկող քարոզչամեքենայի այն պնդումները, թե Արևմուտքն ավելի շահագրգիռ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան Ռուսաստանը, ոչ միայն անհիմն են, այլ նաև վտանգավոր։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia