Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ հայ մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում

SPORT

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները լավագույնն են թիմային հաշվարկով այսօր ավարտված Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Տղամարդկանց հավաքականը երկամարտի արդյունքներով 7 մեդալ է նվաճել՝ երկու ոսկե, երեք արծաթե ու երկու բրոնզե մեդալ։ Կանանց հավաքականը երեք արծաթե մեդալ է նվաճել։

Մեր մարզիկները նվաճել են ընդհանուր 26 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե (երկամարտի արդյունքներով + փոքր մեդալ)։  Բոլոր մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանն առաջատարն է ԵԱ-ում։ Մեր հավաքականն առաջատարն է նաև երկարամարտի արդյունքներով նվաճած մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 10 մեդալ։

ԵԱ-ում ոսկե մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը։

 

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն էր և այն եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։ Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։

 

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ևս ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:

 

 

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:

 

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։

 

 

Ապրիլի 16-ին, տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Իր համար նոր քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ և դարձավ նաև այս վարժության բրոնզե մեդալակիր։ Երկամարտում՝ 338 կգ ընդհանուր արդյունքով, Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

 

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց միայն 203 կգ: Այստեղ ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Ապրիլի 14-ին տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Չոլակյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Ապրիլի 14-ին կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ի դեպ, Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի: Ալեքսանդրան պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: 

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել է երկամարտի 246 կգ արդյունքով։ 22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Նա հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Երկամարտում նա միայն 4-րդն էր։

Ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հայրենիք կվերադառնան ապրիլի 23-ին` ժամը 03:55-ին, Վիեննա-Երևան չվերթով, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year