Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Անքուն գիշերներ ապրած ու հուզված Մարջան Ավետիսյանն ու զգոնությունը չկորցրած Մկրտիչ Արզումանյանը. «Սեր և նարինջներ» ներկայացման վերջին փորձերը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի ժամից՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում, ռեժիսոր Կարո Բալյանը հանդիսատեսի դատին կհանձնի «Սեր և նարինջներ» ներկայացումը:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Մարջան Ավետիսյանը:

Սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է, պրոդյուսերը Հռիփսիմե Բասենցյանը, բեմանկարիչը Գարիկ Եվագուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարիամ Մուրադյանը:

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման վերջին փորձերին, զրուցել դերասանների ու ռեժիսորի հետ,  առանձնացրել կուլիսային հետաքրքիր դրվագները:

Մինչ պրեմիերան Մարջան Ավետիսյանի մոտ բուռն էմոցիաներ են՝ անքուն գիշերներ ու մղձավանջ, Մկրտիչ Արզումանյանը չի կորցնում զգոնությունն ու ձգտում է հասնել մաքսիմալ արդյունքի:

 

«Կան որոշակի գերխնդիրներ, որոնք քո առջև դրված են որպես արտիստ, և դա պետք է կատարես մաքսիմալ կենտրոնացմամբ: Անհանգստություն կա, բայց թուլանալ ու շարքից դուրս գալ չի կարելի, որովհետև, եթե ունես կոնկրետ խնդիր, ուրեմն չպետք է շեղվես դրանից»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Արզումանյանը:

Թեև դերասանի համար գերծանրաբեռնված ամիս է, քանի որ զուգահեռ նաև մասնակցել է «Իմ կնոջ ամուսինը» ներկայացման փորձերին, բայց նշում է՝ ավելի շատ զգոն է: Նրա խոսքով՝ դերասանի համար նման գրաֆիկով աշխատելը սովորական է:

«Մարջանի հետ փորձել ենք աշխատել «Հյուսիսային պողոտայի բանտարկյանլը» ներկայացման ժամանակ, փորձերն արդեն սկսել էինք, բայց տեխնիկական պատճառներով չկարողացանք իրականացնել և մեր համագործակցությունը չստացվեց:

Տարիներ անց այս նոր ներկայացման շրջանակներում հանդիպեցինք»,- ասաց դերասանը:

Խոսելով ներկայացման մասին՝ Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ շատ հետաքրքիր  նյութ է, կարծում է՝ հանդիսատեսին դուր կգա:

«Իսկ իմ և Մարջանի համագործակցությունը, կարծում եմ, որ կստացվի, որովհետև երկուսս էլ մաքսիմալ ուզում ենք լավ բան ստանալ»,- ասաց Մկրտիչ Արզումանյանն, ում հերոսը հայտնվում է անելանելի իրավիճակում:

Ներկայացումը սիրո մասին է: Բեմում սերն է՝ իր բոլոր հետևանքներով:  

Երիտասարդ, հաջողակ գոծարարը նավաբեկության արդյունքում ձեռք է բերում ամնեզիա։

Ո՞վ է նա, և որտե՞ղ է՝ անվերջ հարցերի պատասխանները կօգնի ստանալ սթրեսի հասցնող սերը:

Ներկայացումը լիրիկական կոմեդիա է:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը վերջին անգամ բեմ է բարձրացել 2019 թվականին՝ Գյումրու դրամատիկական թատրոնում: Դերասանուհին խոստովանեց, որ պրեմիերայից առաջ իրեն շատ բարդ ապրումներ են ուղեկցում՝ կիլոգրամների կորուտս, անքուն գիշերներ, մտատանջություններ, երազներ ու մղձավանջ:

«Խայտառակ վախ կա և մաքսիմալն անելու պատասխանատվության շատ մեծ զգացում:

Ամեն անգամ, երբ կուլիսներում կանգնած եմ ու  շուտով պիտի դուրս գամ բեմ, ուզում եմ արագ փախչել այդտեղից: Այդ զգացողությունը ոչ մի կերպ չի հաղթահարվում: Ես հեշտ ու հանգիստ չեմ անցնում այս ամենի միջով, շատ դժվար է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Մարջան Ավետիսյանը:

«Կինոյում քեզ հենց այդ պահին 600 աչք չի նայում, թատրոնում այդ պահին էմոցիաները տալն ու ստանալը չափազանց բարդ է:

Շատերի համար դերասանի մասնագիտությունը թվում է շատ ուրախ ու հաճելի, բայց այն ծանր խմորումների հորձանուտ է, որը հաղթահարելը չափազանց բարդ է:

Հույս ունեմ, որ հանդիսատեսի սպասելիքները կարդարացնենք»,- նշեց դերասանուհին:

Նրա խոսքով՝ թիմը պրոֆեսիոնալ է, ինչը չափազանց հաճելի է:

«Իմ և Մկրտիչի առաջին համագործակցությունն է բեմում, կինոյում հանդիպել ենք, բայց բեմում՝ ոչ:

Ինձ համար շատ կարևոր է Մկրտիչ Արզումանյանի նման բծախնդիր դերասանի հետ աշխատելը: Ես այդքան էլ այդպիսին չեմ:

Անշուշտ, Մկոյի փորձը շատ ավելի մեծ է ու դա ինձ շատ օգնում է: Ես վերջին 7 տարում թատրոնում չեմ եղել, իսկ նա բավական շատ է խաղացել այս ընթացքում»,- անկեղծացավ դերասանուհին:

Ռեժիսոր Կարո Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի սիրում խոսել իր բեմադրության մասին,  իր գործն է համարում այն հանձնել հանդիսատեսի դատին: 

«Այս ընթացքում, երբ ինձ հրավիրեցին բեմադրել «Սեր և նարինջներ» ներկայացումը, արտերկրում ևս ներկայացում բեմադրելու հրավեր ունեի, բայց այնտեղ ժամկետները հետաձգեցի ու ընդունեցի այս առաջարկը: Եվ՛ Մկրտիչը, և՛ Մարջանը պրոֆեսիոնալ դերասաններ են, նրանց հետ աշխատելը հաճույք է: Փորձերի ընթացքը կարճ, բայց հարթ է անցել»,- ամփոփեց ռեժիսորը:

«Սեր և նարինջներ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21, 22 25 -ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

«Հաջողություն եմ մաղթում մեզ, իսկ հանդիսատեսին՝ բարի դիտում: Կարծում եմ, որ ևս մեկ աշխատանք կսիրվի հանդիսատեսի կողմից:

Ուրախ եմ, որ այս նախագծում եմ, ուրախ եմ, որ այս թիմով ենք աշխատում ու Կարո Բալյանի հետ մեր հերթական լավ աշխատանքը կունենանք»,- եզրափակեց Մկրտիչ Արզումանյանը:

Լուսնկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback