ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաց տվյալների հիման վրա BBC-ին՝ Медиазона հրատարակության և կամավորների թիմի հետ միասին հաջողվել է պարզել 103275 ռուս զինվորների անունները, ովքեր զոհվել են Ուկրաինայի պատերազմում։
Զեկույցում ասվում է, որ ուկրաինական պատերազմում ռուսական կողմի իրական զոհերի թիվը մինչև 2025 թվականի ապրիլը կարող է լինել 158,885-ից մինչև 229,500:
Նշվում է, որ ռուսական կողմի կորուստների վերջնական ցուցանիշը զգալիորեն ավելանում է, եթե ցուցակում ներառվեն նրանք, ովքեր կռվել են Ուկրաինայի դեմ Դոնեցկի և Լուգանսկի ստորաբաժանումների կազմում։
Ընդգծվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին այս շրջաններում կարող էր զոհվել 21-ից 23 հազար 500 մարդ։ Ենթադրվում է, որ ռուսամետ ուժերի կողմից մահացածների ընդհանուր թիվը կարող է տատանվել 180-253 հազար մարդու սահմաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































