Ֆիզիկոսը ցույց է տվել Երկրի ամենառադիոակտիվ վայրերը (տեսանյութ)
VIDEOԱյս մասին 1in.am-ը գրում է.
Երկրի ամենառադիոակտիվ վայրը եղել է ուկրաինական Պրիպյատ քաղաքի հիվանդանոցը` Չեռնոբիլի մոտ: Ավելի ճիշտ հիվանդանոցի նկուղը, որտեղ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո այնտեղ աշխատող հրշեջները թողել են իրենց վարակված հագուստները:
Այդպիսի եզրակացության է հանգել ֆիզիկոս-ինժեներ Դերեկ Մյուլերը, որը երկրագնդով շրջել է Հեյգերի հաշվիչը ձեռքին` փնտրելով ամենռադիոակտիվ վայրերը և դրանք տեսանկարելով, հայտնում է segodnya.ua-ը:
Հեյգերի հաշվիչը ճառագայթումը չափում է զիվերտով և եթե դուք ստանաք 2 զիվերտից ավելի ճառագայթում, ապա շուտով կմեռնեք, նշել է Մյուլերը: Միաժամանակ նա նշել է, որ մենք մշտապես ենթարկվում ենք փոքր դոզաներով ճառագայթման: Օրինակ՝ բանանը հարուստ է կալիումով, իսկ կալիումը ռադիոակտիվ է բնությունից: Մեկ բանան ուտելով մենք ստանում ենք 0.1 միկրոզիվերտ ճառագայթում:
Հետաքրքիր է, որ հենց բանաներով էլ Մյուլերը ցույց է տվել մոլորակի տարբեր վայրերում ռադիոակտիվության մակարդակը, որոնց թվում են՝ Ուկրաինայում Պրիպյատը, Փարիզում Կյուրիի ինստիտուտը, Նյու Մեքսիկոյում Տրինիտիի փորձարկման վայրը, Ճապոնիայի Ֆուկուսիմա և Հիրոսիմա քաղաքները:
Հետաքրքիր է, որ ամենառադիոակտիվ տեղերից մեկը ինքնաթիռն է` որքան բարձր է այն, այնքան ուժեղ է ճառագայթումը, նշել է Մյուլերը:



