Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ

POLITICS

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանի համոզմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի գործունեությունը փետրվարին դադարեցվել է նախագահ Թրամփի որոշմամբ, տարիներ շարունակ Հայաստանում հակառուսական քարոզչությամբ է զբաղվել:

«Ես շարունակում եմ հետազոտել թվերը, հասկանալ, թե ինչքան գումար է ծախսվել Հայաստանում: Իհարկե, մենք գիտենիք, որ արտասահմանից գրանտներ են գալիս, որոնցով մեր ժողովրդի խելքը լվանում են, սովորեցնում մեզ, որ հանձնենք Արցախը, սխալները բարդենք Ռուսաստանի վրա, սիրենք թուրքերին: Փաստորեն, սա գաղտնի բանակ էր, որը Հայաստանում պատերազմ էր վարում մեր դեմ: Բայց մենք չէինք պատկերացնում, որ ծավալն այսքան մեծ է, գիտեինք, իհարկե, որ գրանտակերներ կան, բայց որ այսքան, չգիտեինք: Մի քանի աղբյուրում տեսել եմ, որ այդ թիվը 247 մլն դոլար է, Հայաստանում 6 ամսում ծախսվել է այդքան գումար, որի մեծ մասն ուղղված է եղել լրատվամիջոցներին, բլոգերներին, հասարակական կազմակերպություններին աջակցելու համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ մինչ հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, բլոգերներ, ՀԿ-ներ, USAID-ից ստացած գումարով հասարակական կարծիք են ձևավորել, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում գործող օրենքով՝ արտասահմանից ֆինանսական միջոցներ ստացող և քաղաքական քարոզչություն իրականացնողը համարվել է արտաքին ազդեցության գործակալ:

«Հայաստան մտած այդ գաղտնի բանակի պատճառով էլ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Այդ բանակն ատելություն սերմանեց արցախցիների դեմ, բոլոր սխալներն ուղղեցին ռուսական կողմը, պարտության համար մեղադրեցին Ռուսաստանին, չնայած Մոսկվան 3 անգամ փորձեց կանգնեցնել պատերազմը, ինչ-որ չափով օգնություն ցույց տվեց պատերազմի ժամանակ և վերջում էլ նրա միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը և պատերազմը կանգ առավ: Բայց USAID-ից ֆինանսավորվողները ասում էին, որ Ռուսաստանը մեր ոխերիմ թշնամին է, իսկ Թուրքիան՝ մեր ընկերը: Այն երկիրը, որը կազմակերպեց 5000 հայերի սպանությունը, Իսրայելը, որը զինեց Ադրբեջանին, ոչինչ չասվեց նրանց մասին և բոլոր սլաքներն ուղղեցին Ռուսաստանի, արցախցիների ու նախկինների ուղղությամբ: Սա երկրի նվաճում էր՝ ինֆորմացիոն ձևով: Գաղափարապես նրանք զավթեցին Հայաստանը՝ այդ տասնյակ միլիոնավոր դոլարներով»,- նշեց Արթուր Խաչիկյանը:

Չնայած USAID-ի գործունեությունը հիմա դադարեցված է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունն այլևս չի ֆինանսավորում Հայաստանին, քաղաքագետը կարծում է, որ ամերիկյան վարչակարգն այլ կերպ կփորձի փափուկ ուժի կիրառումը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

«Չգիտեմ նույն ծավալով կլինի, թե ոչ, որովհետև Թրամփը չի ուզում ամերիկացի հարկատուների գումարները ծախսել այսպիսի քարոզչության համար, բայց ինչ-որ ձևով կարող են շարունակել այդ քաղաքականությունը: Չեմ բացառում, որ մասնավոր աղբյուրներից գումար գտնեն: Ընդհանուր առմամբ, սա խայտառակություն է, խոսելով երկրների սուվերենությունից, նրանք այդ երկրները դարձնում են իրենց գաղութը, փաստորեն, մենք կալոնիա ենք դարձել, որովհետև նրանք դրսից ղեկավարում են մեր երկիրը, որովհետև նրանք ղեկավարում են մեր ժողովրդի գիտակցությունը»,- հավելեց Արթուր Խաչիկյանը:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia