Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Բրազիլացիները բազմահազարներով անցնում են արևային էներգիայի. ի՞նչն է նրանց գրավում

ECONOMICS

էներգիայի գեներացման շուկան շարունակում է մնալ Բրազիլիայի տնտեսության ամենակայուն ոլորտներից մեկը՝ չնայած հիմնական տնտեսական ցուցանիշների տատանումներին: Նույնիսկ Selic-ի բազային տոկոսադրույքի բարձրացումը և դոլարի ամրապնդումը չեն թուլացրել հետաքրքրությունն արևային էներգիայի նկատմամբ: Արևային սարքավորումների ցածր ծախսերը և վարկավորման բարելավված պայմաններն արևային վահանակների տեղադրումը դարձրել են շահավետ ներդրում ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր տների սեփականատերերի համար, գրում է pravda.ru–ն:

Ներկայիս իրավիճակն ու հեռանկարները հասկանալու համար Canal Solar-ը հարցազրույց է վերցրել Meu Financiamento Solar հարթակի գործադիր տնօրեն Կարոլինա Ռեիսի հետ: Այդ ծառայությունը հանրապետությունում խոշորագույններից է արևային էներգիայի համար վարկեր տրամադրելու գործում։

Ըստ Կարոլինա Ռեիսի՝ Selic-ի կտրուկ աճը և դոլարի վերջին թռիչքը, անշուշտ, ազդեցություն են ունեցել Բրազիլիայի մակրոտնտեսության վրա, սակայն արևային շուկան շարունակում է աճել՝ չնայած այդ գործոններին: «Արևային սարքավորումների մեծ մասը ներմուծվում է Չինաստանից և ասիական այլ երկրներից, որտեղ արտադրության տեխնոլոգիաները մշտապես բարելավվում են, իսկ մրցակցությունը նվազեցնում է գները: Դա թույլ է տվել, որ Բրազիլիայում վահանակների արժեքը երեք տարում իջնի 60 տոկոսով՝ 0,23 դոլարից մինչև 0,08 դոլար մեկ վտ-ի համար», - նշել է նա:

Բացի ավելի մատչելի լինելուց, սարքավորումները շատ ավելի արդյունավետ են դարձել։ Երկրի արևային ճառագայթման բարձր մակարդակի հետ միասին դա մեծացնում է ներդրումների վերադարձելիությունը: Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի պարբերական բարձրացումներն էլ ավելի են արդարացնում  արևային մարտկոցներում ներդրումները։

Իսկ ի՞նչ սպասել 2025 թվականից: Բրազիլիայում արևային էներգիայի շուկան կշարունակի աճել առաջիկա տարիներին: Ինչպես նշել է Կարոլինա Ռեյսը, արևային արտադրության մեջ ներդրումների վերադարձը զգալիորեն աճել է։ Եթե ​​2022 թվականին ներդրումների վերադարձը տարեկան մոտ 20 % էր, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 35-45 %-ի։ Դա նշանակում է, որ նույնիսկ բարձր տոկոսադրույքների դեպքում արևային էներգիան մնում է ներդրումների ամենագրավիչ ձևերից մեկը։

Ռեյսի խոսքով, նոր վարկային լուծումները լրացուցիչ խթան կհաղորդեն ոլորտի զարգացմանը։ Meu Financiamento Solar հարթակն օգտագործում է ռիսկերի վրա հիմնված ֆինանսավորման համակարգ, այսինքն որքան բարձր է վարկառուի վարկային վարկանիշը, այնքան ցածր է տոկոսադրույքը: Շատ դեպքերում վարկի ամսական վճարումը ցածր է էլեկտրաէներգիայի վրա խնայված գումարից։

Իսկ ինչպե՞ս պահպանել շահութաբերությունը բարձր տոկոսադրույթների պայմաններում: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ընտրել վարկավորման պայմանները և վերլուծել բոլոր առաջարկները։ 2024 թվականին Meu Financiamento Solar-ի միջոցով ֆինանսավորվող նախագծերի մեծ մասը 5,5-ից 8,2 կՎտ հզորությամբ արևային համակարգերն են եղել: Այդ կայանքները, որոնք նախատեսված են մասնավոր տների համար, թույլ են տվել սեփականատերերին ամսական խնայել 500-ից մինչև 800 ռեալ ամսեկան:

Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Կարոլինա Ռեյսը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մի քանի հիմնական գործոնների.

–ընտրել վստահելի մատակարարներ և ինտեգրատորներ, ընկերությունը պետք է ունենա հաջող տեղադրման փորձ և հաճախորդների դրական կարծիքներ:

–Ճիշտ հաշվարկել համակարգը: Այն պետք է հաշվի առնի ընթացիկ և կանխատեսվող էներգիայի սպառումը, տարածաշրջանում արևային ճառագայթման մակարդակը և տանիքի կամ տեղադրման վայրի բնութագրերը:

–Գնահատել վարկի պայմանները: Կարևոր է, որ վարկի ամսական վճարումը չգերազանցի էլեկտրաէներգիայի վճարների վրա խնայված գումարը։

Չնայած բարձր տոկոսադրույքներին արևային էներգիայի ֆինանսավորման նկատմամբ բանկերի հետաքրքրությունը մնում է կայուն։ Meu Financiamento Solar-ն ամեն ամիս ստանում է շուրջ 450 դիմում ընկերություններից, ովքեր ցանկանում են իրենց հաճախորդներին վարկային լուծումներ առաջարկել արևային մարտկոցներ գնելու համար: «Գործընկերության հայտերի ավելի քան 70 %-ը գալիս է նոր ինտեգրատոր ընկերություններից, ինչը հաստատում է շուկայի աճը և սպառողների համար հնարավորությունների ընդլայնումը», - նշելմ է Ռեյսը:

Արևային էներգիան շարունակում է ժողովրդականություն վայելել Բրազիլիայում, քանի որ սարքավորումների ծախսերը նվազում են և ֆինանսավորման բարենպաստ պայմաններն այն հասանելի են դարձնում ավելի ու ավելի շատ տների սեփականատերերի և բիզնեսների համար: Չնայած ծանր տնտեսական իրավիճակին՝ փորձագետները վստահ են, որ այդ շուկան ոչ միայն կպահպանի իր դիրքերը, այլ նաև 2025 թվականին կշարունակի կայուն աճել։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia