Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչու խենթի պես սիրահարված տղաները չեն ուզում լրջացնել հարաբերությունները

LIFE

Դու մի քանի ամիս է հանդիպում ես տղայի հետ և արդեն պատրաստ ես լրջացնել հարաբերությունները ... բայց նա խուսափում է այդ թեմայից։ Դու մտածում ես, թե գիտես`ինչու նա չի ուզում լրջացնել հարաբերությունները, և մտքումդ արդեն վատագույն տարբերակներն ես պտտեցնում:

Գրող Մայքլ Ջենը, մեր լսած առաջին ողջամիտ բացատրությունն է տվել այս մասին: Եվ այսպես.

Որպես տղամարդ, ես կարող եմ ասել, որ այդ վիրավորական մեղադրանքը պարզապես ենթադրություն է և ոչինչ ավելի: Իհարկե, մենք վախկոտի մեկն ենք։ Մենք վախենում ենք ինչ-որ մեկին նվիրվելուց։ Բայց լսիր, գուցե ես կարողանամ օգնել քեզ հասկանալու, թե ինչու ենք մենք այդքան դանդաղում, երբ խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, նույնիսկ այն դեպքերում, երբ ինքնամոռաց սիրահարված ենք։

Նախ սկսենք սկզբից: Դու պետք է սկսես հասկանալ, թե ինչ է նշանակում տեսքի գիժ լինելը։ Երբ ես 10 տարեկան էի, իմ հայրը ինձ տարավ իր աշխատավայր` Ամանորի երեկույթին։ Նա խոստացել էր, որ Ձմեռ պապին անպայման կգա և նվերներ կբերի։ Երեկույթի ժամանակ, կյանքումս ամենամեծ` նվերների կույտը տեսա՝ տարբեր չափերի ու ձևերի արկղեր, յուրաքանչյուրը` փայլուն թղթի մեջ փաթեթավորված։ Հետո ասացին, որ բոլոր երեխաները մեկական նվեր ընտրեն ու վերադառնան իրենց սեղանների մոտ։ Ես սարսափած էի։ Ո՞րն ընտրեմ։ Իսկ եթե վատ նվեր ընտրե՞մ։ Ինչո՞ւ չենք կարող սկզբից բացել նվերներն ու հետո որոշել։ Ո՞ւմ հիմար միտքն էր սա։

Գեղեցկության հետևից ընկնողները

Տաս տարի անց սկսվեցին իմ առաջին ժամադրությունները: Երբ մի բան նոր է, մենք` տղամարդիկ, միայն փայփլուն փաթեթավորումն ենք նկատում։ Մեզ շլացնում է ձեր ժպիտը, մազերը, հագուստը, պարանոցի աննկարագրելի, գայթակղիչ բույրը։ Սակայն մեջինի, այսպես ասած, պարունակության մասին, գրեթե ոչինչ չգիտենք։

Եթե շատ նեղ բլուզով տղա է անցնում, մեկ րոպեի ընթացքում էլ կարելի է եզրակացնել, որ նա անասունի մեկն է։ Բայց երբ գեղեցիկ աղջիկ է անցնում ... մի րոպե։ Մի ամիս հետո, մենք դեռ գեղեցիկից այն կողմ, բան չենք նկատել, բայց արդեն ծանոթացել ենք նրա ծնողների հետ։

Այլ կերպ ասած, մենք ուզում ենք դանդաղ շարժվել ... շաաաատ դանդաղ, որ ժամանակ լինի` ձեզ իսկապես լավ ճանաչելու։

Բաժանվելու վախը

Լուրջ հարաբերությունները ձգձգելու այլ պատճառ էլ կա: Մենք ծանր ենք տանում անհաջողությունը։ Մենք ձեր պես օժանդակող, վերականգնող համակարգ չունենք։ Օրինակ` ընկերուհիներիցս մեկը վերջերս գնացել մի երեկույթի, որտեղ հավաքվել էին 30 կին` իրենց լքված ընկերուհուն զվարճացնելու։

Իսկ հիմա, նույն տարբերակը տղամարդկանց դեպքում. «Սառա Մարշալ» ֆիլմում մի դրվագ կա, որտեղ գլխավոր հերոսը կանգնած է խոհանոցում, հեկեկալով վառում է իր նախկին ընկերուհու լուսանկարները։ Ահա թե որտեղ է տղամարդկանց օժանդակող համակարգը: Մենք ընկճվում ենք, ու ինքներս մեզ ասում, որ մեղկալու բան ենք, դրա համար էլ չենք ուզում` սա մեզ հետ պատահի։

Ու հատկանշական է. երբ տղամարդը հարաբերությունների մեջ է մտնում, նրա օժանդակող համակարգը է՛լ ավելի է թուլանում։ Նա ավելի ուշ-ուշ է հանդիպում իր ընկերներին, այնքան է խորանում քո կյանքի մեջ, որ սեփականն է կորցնում։ Արդեն ավելի խոցելի է զգում իրեն, և լուրջ հարաբերության գնում է ճիշտ այնպես, ինչպես ծովում խեղդվող մարդն է լողում դեպի ափ:

Ինչպե՞ս անել, որ տղան իրեն այնքան վստահ և ուժեղ զգա, որ համաձայնի այդ քայլին։ Պարզապես եղիր հոյակապ ընկերուհի, այն տեսակից, որը ողջունում է տղայի ընկերական կապերը։ Նույնիսկ պնդիր, որ նա պահպանի դրանք։ Եվ ժամանակ տուր նրան` բացահայտել քեզ։ Թույլ տուր, որ գեղեցկությունից զատ, արժանիքներդ էլ տեսնի, ու հասկանա, թե ինչ երջանկություն է քեզ հետ լինելը։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference