Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հեմոֆիլիայի համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր:

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1877–Ռուս թուրքական 11–րդ պատերազմի (1877–1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը:

1915–ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։

1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (որը հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:

1932–ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։

1975–վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։

2006–Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008–մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը:

2009–Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայ– վրացական սահմանում վերականգնել առևտուրը, և նման տիպի շուկա է բացվել:

2014–պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է առողջապահության նախարարությանը:

2015–«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են՝ նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ, այլ մի քանի ամսվա վարձատրություն։

2018–ոստիկանական ուժերի լրակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: Նրա իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

2022–ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հանուն Արցախի բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում:

ԱՇԽԱՐՀ

1492– Քրիստափոր Կոլումբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ այն մասին, որ պարտավորվում է հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։

1607– 21-ամյա Արման Ժան դյու Պլեսսի դը Ռիշել յեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը, ձեռնադրվել է եպիսկոպոս։

1722– Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։ 1745–ծնվել է ռուս բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։

1790–վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։

1837–վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1839– Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է Գվատեմալա պետությունը։

1856–Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։

1875–Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է «Սնուկեր» բիլիարդային խաղը։

1891–ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տարնսսիբի՝ Մեծ սիբիրյան ճանապարհի կառուցման մասին։

1919–Ֆրանսիայում սահմանվել է 8-ժամյա աշխատանքային օր։

1946–Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։

1975–Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում «Կարմիր կխմերներին» հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Պնոմպենը։

1980–Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։

1982–Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը Կանադան հայտարարել է լրիվ անկախ երկիր և ճանաչել է Կանադայի նոր Սահմանադրությունը։

2011–«NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին սերիան։

2014–վախճանվել է կոլումբիացի գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։

2022 - Հարավային Աֆրիկայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, զոհվել է մոտ 400 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience