Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն գրում է, որ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիներին «տոնուսի տակ պահել»: Ադրբեջանի համար ԼՂ հակամարտության հաղթական ավարտից հետո նա կա՛մ սպառնում է հայերին պետականության լիակատար կորստով, կա՛մ ավելի բարի է դառնում։ Օրինակ՝ 2025 թվականի սկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն» և խոստացել անհրաժեշտության դեպքում հաղթահարել այդ ֆաշիզմը։ Ըստ էության, դա ակնհայտորեն ենթադրում է հայկական պետականության կործանում կամ Հայաստանի համար լավագույն դեպքում արդեն հայկական տարածքի մի մասի կորուստ:

Հետո, սակայն, Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է։ Նա սկսել է ասել, որ Ադրբեջանը կբավարարվի ընդամենը մի «մանրուքով», այն է՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային ճանապարհով։ Խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Հայերի համար դա հարավային Հայաստանն է, իսկ ադրբեջանցիների համար՝ «պատմականորեն իրենց հողը՝ բուն Արևմտյան Ադրբեջան»։

Հիմա էլ Իլհամ Հեյդարովիչը կրկին սկսել է կոշտ խոսել: Ապրիլի 9-ին, ելույթ ունենալով Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, նա խոսել է հայկական սպառնալիքի մասին։ Հայաստանում, նկատել է նա, ատամները կատաղի սեղմում են ու արագ զինվում՝ երազելով Ղարաբաղի պարտության համար ռևանշի մասին։ «Մենք արեցինք այն, ինչ բացարձակ օրինական էր։ Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրեցինք անջատողականությանը և վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Մեզ համար այդ հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու հնարավոր վտանգները։

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք զգալի ռեսուրսներ ծախսել մեր ռազմական հզորության ամրապնդման վրա։ Դա այն պատճառով չէ, որ մենք պլանավորում ենք, այսպես կոչված, ագրեսիա։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք՝ որպես ագրեսիայի զոհեր, ցանկանում ենք, որ կարողանանք պաշտպանվել և պատժել Հայաստանին, եթե նա որոշի մեզ նորից վնասել»,– ասել է Ալիևը։

Նրա խոսքով, որոշ «նոր ընկերներ» այժմ հայերին մատակարարում են տարատեսակ, բայց միանգամայն մահաբեր զենքեր, պետք չէ գնալ գուշակի մոտ, որպեսզի պարզ լինի, որ դա ապագայում լարվածություն կառաջացնի, քանի որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, իսկ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, հավանաբար Ալիևի մոտ այն տպավորությունն է, որ «նոր ռազմական առճակատման վտանգը միշտ լինելու է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը, եթե անգամ Երևան արշավանքի նպատակ չունի, այդուամենայնիվ, ուրախ կլինի դրա համար առիթ ստանալ: Միաժամանակ, ելնելով նրա հայտարարության բովանդակությունից՝ կարելի է ենթադրել, որ կան բավականաչափ միջադեպեր, որոնք կարող են արդարացնել հնարավոր ռազմական գործողությունը հայկական տարածքում։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ Հայաստանի զինված ուժերը բարոյալքված և կիսափլուզված վիճակում են: «Հիմա էլ տեսնում եք, որ Հայաստանից մեր սահմանը շատ են գնդակոծում, իսկ եթե մերոնք կրակում են, ապա դա միայն ի պատասխան։ Հայկական բանակում կարգապահությունը շատ ցածր է: Հայաստանում մարդկային ռեսուրսների սղության պատճառով հավաքագրել են մարդկանց, ովքեր երբեք չեն ծառայել բանակում, կամ գուցե ծառայել են երեսուն տարի առաջ»,– ասել է նա։

Իսկ ընդհանուր առմամբ, Ալիևը հասկացնում է, որ, ըստ էության, սահմանի հայկական կողմում ներկայում ոչ թե կանոնավոր զորամասեր են, այլ անկազմակերպ զինյալներ։ Նրանք էլ, ամենայն հավանականությամբ, այնպիսի լուրջ սադրանք կկատարեն, որ պարզապես «հետ կրակելը» բավարար չի լինի, և Ադրբեջանը ստիպված կլինի, ինչպես վերը մեջբերվեց, պաշտպանվել ագրեսիայից և «պատժել Հայաստանին»։

Հրապարակախոս Յուրի Պոդոլ յակն այս կապակցությամբ նշել է. «Ես բազմիցս եմ ասել հայերին, որոնք հեշտությամբ հանձնեցին Արցախը/Ղարաբաղը մի քանի տարի առաջ, որ համաշխարհային քաղաքականության մեջ «թուլամորթներին» միշտ մինչև վերջ են մաշկում։ Իսկ հայերը ներկայում իրենց «առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի հետ հենց նման թուլամորթների տեսք ունեն։ Ես նրանց զգուշացրել էի, որ Ադրբեջանի համար իմաստ չկա բավարարվել նրանով, ինչ հիմա ունի, և որ Հայաստանը «վերաձևելու» են մինչև Երևան։ Նրանք դրանից հետո էլ, ի վերջո, կհայտարարեն, որ Երևանը 19-րդ դարի սկզբին իբր եղել է ադրբեջանական խանություններից մեկի մայրաքաղաքը։

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ այդպես էլ լինում է, թեպետ Փաշինյանը արցախահայության դավաճանությունից հետո հայերին այլ բան է խոստացել։ Ուստի, մեր հայ «դաշնակիցները» (որոնք իրենք իրենց են գերազանցել) պետք է պատրաստվեն պատերազմի ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո։ Կամ սովորեն ադրբեջաներեն։ Տարբերակներից մեկն էլ դահուկները յուղելն է նոր հայրենիք փնտրելու համար»:

Շատ փորձագետներ ենթադրում են, որ նոր պատերազմի դեպքում հայերի մեծ մասը կգերադասի գաղթել, քան բանակի կամավոր զինվոր դառնալ։ Փաշինյանի դեմ հանդես եկող «Ծիծակ» հայկական հրատարակությունը կարծում է, որ Հայաստանի հեռանկարները լուսավոր չեն. «Մենք ունենք հետևյալ իրավիճակը. Ադրբեջանը շարունակում է զինվել մինչև ատամները և հետևողականորեն հեռանում է իր ագրեսիան զսպող միջազգային կազմակերպություններից։ Ինչպես Արցախի վրա հարձակման դեպքում, Ալիևը հարմար պահի է սպասում, որպեսզի աշխարհի երեսից ջնջի Հայաստանը։ Ընդ որում, այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia