Yerevan, 11.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այսօր ամփոփվել են ՀՀ կառավարության հետ բանակցությունները, որի արդյունքում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել հետևյալ քայլերը՝

Երկու ամսով (մինչև հունիսի 1-ը) 40,000 բնակվարձի աջակցություն տրամադրել բոլոր այն տեղահանված անձանց, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու.

Ձևավորել փորձագիտական խմբեր՝ բովանդակային ու մանրամասն կերպով քննարկելու բնակվարձի աջակցության, բնակարանային և զբաղվածության ծրագրերը՝ առաջարկելու այդ ծրագրերի նշանակալի բարեփոխումներ:

Կառավարության ներկայացուցիչներն ընդունել են, որ այդ ծրագրերը էական բարելավման կաիք ունեն՝ պատրաստակամություն հայտնելով համապատասխան վերանայումները կատարել փորձագիտական խմբերի առաջարկների հիման վրա.

Փորձագիտական խմբերը ձևավորել Խորհրդի ու կառավարության կողմից ազատ ու լիիրավ կերպով ներկայացված մասնագետներից.

 Այս փուլում ոչ մի այլ ընդառաջ քայլ չի քննարկվում ՀՀ կառավարության կողմից, որոնք կարող են առնչվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մնացած 11 կետերի կատարմանը:

Կառավարությունն ակնկալում է Խորհրդից այդ ընթացքում հանել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանը և աշխատանքները տեղափոխել մասնագիտական դաշտ:

Այժմ, հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է՝

Մենք ցանկանում ենք կարևորագույն ու հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով՝ լսելու ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները մեր հետագա որոշումների ու անելիքների շուրջ։

Ուստի, խնդրում ու հորդորում ենք բոլոր շահագրգիռ ու սրտացավ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջիկա օրերին ներկայացնել ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ թե՛ այցելելով Ազատության հրապարակի վրան և թե՛ գրելով Խորհրդի ֆեյսբուքյան էջին։

Բացի դրանից, Խորհրդի ներկայացուցիչները կկազմակերպեն հանրային հանդիպումներ տարբեր վայրերում՝ լսելու համար հատկապես արցախցիների կարծիքները և համատեղ քննարկելու մեր անելիքները:

Նման ձևաչափով քննարկումների արդյունքների ամփոփումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կհայտարարի միասնական որոշման ու հետագա անելիքների մասին:

Ինչպիսի որոշում էլ կայացնենք համաժողովրդական քննարկումների արդյունքում, մի բան ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ չբացառելով ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ միջոցի կիրառում որևէ պահի»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh