Օրեր առաջ իրեն տգետ անվանող անձը մոռացավ անդրադառնալ հարցերին, որոնք տնտեսական վտանգների կծիկ են դարձել․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի որ ներոնը տապալեց բյուջեի կատարողականի քննարկումը, որը դասը չիմանալու արդյունք էր նաև, եկեք օգնենք այդ անձին։ Օրեր առաջ իրեն տգետ անվանող անձը մոռացավ անդրադառնալ հետևյալ հարցերին, որոնք տնտեսական վտանգների կծիկ են դարձել։1. կրկնակի անգամ բարձրացվել է շրջանառության հարկը, որի դեմ բողոքավոր 2300 տնտեսվարող երեկ նամակ է հղել իր նմանին։
2. 7.2 տրիլիոն դրամի է հասել ՀՀ խաղային ինդուստրիայում կատարվող խաղադրույքները
3. մոտ 65-70 մլն դոլարի համարժեք գումար անհետացել է Անիֆ հիմնադրամում։Այդ թեմային առնչվում են քպ բարձրաստիճան ղեկավարներ։
4. մոտ 6.5 մլն դոլար տրվել է հանրահայտ թմրամոլին, որն էլ չի ալարել եվ գրպանել է այն։
5.Հարյուրավոր տեսակի ապրանքների դրոշմավորումը նվիրվել է մի կազմակերպության, որի հետ կոնսորցիումով տենդերը շահող ռուսական ընկերությունը , որը միակ մասնագիտական կառույցն էր, վաղուց լքել է կոնսորցիումը։
4. ՏՏ ոլորտի ձեռնարկություններին նվիրվել է 25 մլն ԱՄՆ դոլար, որը նրանց կողմից մսխվել է։ Նվեր 840000 դոլարի չափով ստացել են մի քանի մլրդ դոլարի կապիտալ ունեցող ամերիկյան հսկայի դուստր ձեռնարկությունը։
5. իրականացվել է ոսկու վերաարտահանման խոշոր կասկածելի գործարք, որի համար ՀՀ կարող էր հայտնվել սանկցիաները տակ։
6.հայկական բանկերը վաստակել են 900 մլն դոլարի շահույթ, որը չկարգավորվող շուկայում հաճախորդներից քերված սակագներն են։
7.2025 թվականի հունվար փետրվարի հանրագումարային արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 52 տոկոսով
8.2025 թվականի հունվար փետրվար հանրագումարային ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 48 տոկոսով։
9.2025 թվականի հունվար փետրվար ամիսների հանրագումարային արդյունաբերական արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 19.8 տոկոսով։
10. տասնյակ կառուցապատողներ սննկացել են եվ հարյուրավոր քաղաքացիներ կարող են զրկվել իրենց վճարած գումարներից։
Սա մի փոքր ցանկ է դիտավոր կանխամտածված բացթողումների, որի համար ոչ ոք պատասխանատու չէ եվ չի լինի։
Սակայն կա մի հուսադրող փաստ։ Նրա ելույթի ընթացքում նրա թիմակիցները ընդհանրապես չէին լսում դրան, նա արդեն ավարտված եվ սպառված սուբյեկտ է։ Այո ցանկացած տոտալիտար աղանդ փլուզվում է ներսից, երբ մասնակիցները ըմբռնում են , որ իրենց ետևից հարևան երկրից ինքնաթիռ չի գալու։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
4
IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
5
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation



