Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.eu–ն «Զորավարժություններ ենթատեքստով» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին անգամ հայ-իրանական սահմանին տեղի են ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական համագործակցության նոր քայլ են, այլ նաև ազդանշան հարևաններին՝ Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում։

Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ը 44 կիլոմետրանոց հատվածում, որտեղ ռուս սահմանապահները հերթապահել էին մինչև հունվարի 1-ը: Նրանց դուրսբերումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆորմալ առումով դա ինքնիշխանության դրսևորում էր, սակայն փորձագետները չեն բացառում, որ խոսքը իրականում ոչ թե Երևանի նախաձեռնության, այլ Մոսկվայի՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության թուլացման մասին է։

Իրանի հետ սահմանը կարճ է, բայց Հայաստանի համար ռազմավարական, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փաստացի մնում են փակ: Այս պայմաններում էլ երկիրը այլընտրանքներ է փնտրում, և Իրանի հետ համագործակցությունը ոչ այնքան ընտրություն է, որքան հարկադրված միջոց։

Նախկինում Հայաստանի և Իրանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը սահմանափակվում էր պատվիրակությունների այցելություններով, փորձի փոխանակմամբ, փակ խորհրդակցություններով։

Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, համատեղ զորավարժությունները ճանապարհ են բացում անվտանգության ոլորտում համագործակցության սերտացման համար: Նա նաև հավելել է, որ զորավարժությունները երկար բանակցությունների արդյունք են, որոնք սկսվել են դեռ 2024 թվականին, սակայն հետաձգվել են Նովրուզի տոնակատարության պատճառով։ Ամսաթվի ընտրությունը ևս, ըստ նրա, պատահական չէ. դա Հայաստանի վրա հարևանների ճնշումների աճի, այդ թվում՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության քարոզարշավի ֆոնին է եղել: Մովահեդիանը կարծում է, որ այս զորավարժությունները սոսկ ռազմական իրադարձություն չեն, այլ հստակ քաղաքական ազդանշան։

«Իրանը ցույց է տալիս, որ ձգտում է խաղաղության և կայունության, սակայն նրա կարմիր գծերը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և Սյունիքի անվտանգությունը, մնում են անփոփոխ։ Ամեն անգամ, երբ Բաքուն ռազմական սադրանք է նախապատրաստում, նա հայտարարում է, որ Հայաստանն իբր խախտել է հրադադարը։ Բոլորն են հասկանում, որ դա ապատեղեկատվություն է։ Այդ իսկ պատճառով նման զորավարժությունները կարևոր են ցույց տալու համար, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա։

Իրանագետը նաև հերքել է այն միտքը, որ Իրանում իշխանափոխությունը կարող է ազդել Իրանի կովկասյան քաղաքականության վրա: «Այս դիրքորոշումները ամրագրված են երկրի պաշտպանական դոկտրինում։ Դրանք չեն փոխվում կառավարությունների հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Իրանի սահմանը Հայաստանի հետ ռազմավարական անվտանգության հարց է»,– ասել է նա։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանին էլ իր հերթին նշել է, որ զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շահերից ելնելով: Ըստ նրա, երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով դրանց «զգայուն դիրքը»:

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների հերթական ալիքի ֆոնին։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տանող անարգել ցամաքային ուղի։ Երևանում դա դիտվում է որպես արտատարածքային տարանցում պարտադրելու փորձ, որը սպառնում է ինքնիշխանությանը։ Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Թեև պաշտոնական Բաքուն պնդում է, որ խոսքը միայն 2020 թվականի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված տրանսպորտային հասանելիության մասին է, բայց գործնականում ավելի ու ավելի է օգտագործում ռազմական հռետորաբանություն։ Դա հատկապես նկատելի է սահմանին փոխհրաձգությունների մասին նրա հայտարարությունների ֆոնին, որոնք Երևանը հերքում է՝ անվանելով ապատեղեկատվություն և «ճնշումների համար տեղեկատվական ֆոն պատրաստելու փորձ»։ Երևանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն օգտագործում է դա՝ որպես ճնշման գործիք և միջոց, որպեսզի հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Թեհրանի դիրքորոշումը ևս հարցեր է առաջացնում. մի կողմից՝ Իրանը հայտարարում է Հայաստանի կայունությանն ու տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, մյուս կողմից՝ վերջերս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Այսպիսով, Թեհրանը շարունակում է հավասարակշռել իր երկու հարևանների միջև՝ փորձելով ուղղակիորեն չներքաշվել նրանց առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ սահմանափակ մասշտաբով այս ցուցադրական վարժանքն ընկալվում է որպես ազդանշան՝ Իրանը պատրաստ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում։ Բայց արդյո՞ք նա պատրաստ է գործնական քայլերի. այս հարցը մնում է բաց:

Հայ-իրանական համատեղ զորավարժությունները ոչ միայն մարտավարական զորավարժություններ են, այլ նաև քաղաքական ժեստ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի լսարանի համար։ Օրինակ՝ Բաքվի համար դա ազդանշան է ընդունելի ճնշման սահմանների մասին, առաջին հերթին՝ Զանգեզուրի հարցի համատեքստում։ Այնուամենայնիվ, զորավարժությունների մասշտաբները նվազագույն էին, դրանց ռազմական նշանակությունը՝ պայմանական, և հենց ձևաչափը (յուրաքանչյուր բանակ՝ իր տարածքում) ավելի շատ խոսում է կողմերի անտեսանելի գիծը չհատելու ցանկության, քան լիարժեք ռազմավարական դաշինքի մասին։ Առայժմ դա ավելի շատ խորհրդանիշ է, քան գործիք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards