Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները:
- Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին:
- Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման:
- Արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լեզվական ադապտացիայի խնդիր։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



