Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տգետի աշխատանքը եվ հույսը։Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի եվ հույսի գաղտնիքը։
Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է քսան տոկոսով, արտահանումը նվազել է վաթսուն տոկոսով, ներմուծումը 46 տոկոսով։ Սա ինքնահռչակ տգետի աշխատանքի արդյունքն է։
Իսկ որն է տգետի հույսը։
Նույն ժամանակաշրջանների համեմատությամբ ծառայությունների ոլորտը աճել է 12 տոկոսով, իսկ առևտրի ոլորտն աճել է 8 տոկոսով։ Ինչ է սա նշանակում ՞: Ծառայությունների ոլորտի մեջ զգալի կշիռ ունի բանկային ոլորտը, որը պարզապես քերթում է հաճախորդներին։ Իսկ առևտրի ոլորտի աճը պայմանավորված է գների աճով, որը սովամահության եզրին է կանգնեցրել թոշակառուներին։
Կարող ենք արձանագրել, որ ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը եվ բանկերի եվ խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին։ Ինչո՞ւ ենք այդպես կարծում:
1. 2024 թվականին ռեկորդային 364 մլրդ դրամ շահույթ ստացած բանկերին ինքնահռչակ տգետի կառավարությունը անհուսալի վարկերը մարելու համար նվիրում է պետական բյուջեի եկամտահարկի գումարները։
2. ՀՀ կենտրոնական բանկը արհեստական կերպով իջեցնում է արտարժույթի գինը, որի օգնությամբ խոշոր ներկրողները ստանում են ներդրված ֆինանսների ետ վերադարձի արագություն։
Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը եվ տնտեսությունը, որը կարող էր ապագա ռևանշի համար բազա հանդիսանալ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



