Լյուքսեմբուրգը ծրագրում է աստերոիդների վրա օգտակար հանածոներ արդյունահանել
SOCIETYԼյուքսեմբուրգը ծրագրում է աստերոիդների վրա օգտակար հանածոներ արդյունահանությամբ զբաղվել: Այդ հարցում նրան կօգնեն ԱՄՆ Կոնգրեսում համապատասխան թույլտվություն ստացած ընկերությունները:
Ըստ Financial Times-ի, Լյուքսեմբուրգի կոմերցիոն գործընկերները կդառնան ամերիկյան երկու ընկերությունները՝ Deep Space Industries-ը եւ Planetary Resources of the US-ը: Ծրագրի արժողության մասին առայժմ ոչինչ չի նշվում, քանի որ նախաձեռնությունը նախ պետք է արժանանա Լյուքսեմբուրգի խորհրդարանի հավանությանը:
Նախագծի նախատեսում է «շուրջերկրյա օբյեկտների» վրա Երկիր մոլորակի համար հազվագյուտ հանքանյութերի որոնում: Խոսքը հիմնականում Երկրի եւ Մարսի միջեւ գտնվող աստերոիդների մասին է:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդենը նախագիծը միանգամայն իրագործելի է համարում: Նրա խոսքով, նախագծի մեկնարկի համար, հավանաբար, տասնյակ միլիարդավոր դոլարներ կպահանջվեն, իսկ շուկայի պոտենցիալ ծավալը Դորդենը գնահատել է տրիլիոնավոր դոլարներ:
Գիտնականների տվյալներով, աստերոիդները կարող են հարուստ լինել պլատինով, վոլֆրամով, երկաթով եւ նիկելով:



