Կեղծ ոսկյա զարդեր են գրավադրել ու 14 մլն դրամ ստացել
SOCIETYՕրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն եւ Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



