Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից. Օսկանյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը մեծ զոհերի գնով»,- տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշել է, որ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ հիմա արդեն նոր փուլ է մտել. «Հիմա Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել, հանել մեր հիշողությունից։
Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, միջազգային դատական ատյաններից հետ կաչել բոլոր հայցերը, ինչի հետևանքով նաև արցախահայերի վերադարձի իրավունքի հիմնավորումը տուժում է, Մինսկի խմբի չեղարկումը, որը պատրաստ է անել Փաշինյանը, այդպիսով փակվում է բանակցային հնարավորությունը, Հայաստանում այնքան ծանրացնել արցախահայության վիճակը, որ լքեն Հայաստանը, չկա արցախահայություն՝ չկա արցախահայության վերադարձի խնդիր։
Մեր աչքի առաջ օրը ցերեկով դա արվում է ու չի թաքցվում»։




















































