Նավթի գինն աննշան բարձրանում է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գինը մի փոքր բարձրանում է ուրբաթ առավոտյան, սակայն երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել է՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող առեւտրային պատերազմի ֆոնին:
Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 63,39 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,06 դոլարով (0,09 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Հինգշաբթի այդ պայմանագրերը նվազել են 2,15 դոլարով (3,3 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,33 դոլար։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդների ընթացքում բարրձացել են 0,07 դոլարով (0,12 տոկոս)՝ հասնելով 60,14 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդի արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը նվազել է 2,28 դոլարով (3,7 տոկոս)՝ հասնելով 60,07 դոլարի մեկ բարելի դիմաց։




















































