Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս երիտասարդ, անփորձ կուրսանտները «անուն տվեցին» բիլիարդի նոր տեսակին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սնուկերը բիլիարդ խաղի հանրաճանաչ ձևերից մեկն է, եթե ոչ ամենահանրաճանաչը: Այդ խաղը բիլիարդիստից պահանջում է ունենալ բարդ տեխնիկա և կոմբինացիաներ հաշվարկելու «շախմատային» ունակություն:

Սնուկերի պատմությունը սկսվել է 16-րդ դարից։ Այն հայտնվել է 1870-ականներին։ Այն ժամանակ բրիտանական Դևոնշիր գունդը տեղակայված էր Հնդկաստանի Ջուբլոպոր քաղաքում: Սպաները հաճախ էին իրենց ժամանակն անցկացնում բիլիարդի սեղանների շուրջ: Հենց այնտեղ էլ գնդապետ Նևիլ Չեմբերլենը որոշել է մի փոքր փոփոխել այն ժամանակ հայտնի «բլեկպուլ» բիլիարդային խաղը՝ ավելացնելով մի քանի գունավոր գնդեր: Խաղը ստացել է «սնուկեր» անվանումը նույն Չեմբերլենից. բանն այն է, որ այդպես էին անվանում այն երիտասարդ կուրսանտներին, որոնք փորձ չունեին։ 1882 թվականին ձևավորվել են սնուկերի առաջին կանոնները։ 1919 թվականին Բիլիարդի ասոցիացիան և Վերահսկիչ խորհուրդը պաշտոնապես ճանաչել են սնուկերը՝ որպես բիլիարդի տեսակ։ Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում սնուկերն ավելի հայտնի է դարձել, քան անգլիական բիլիարդը՝ նույն «բլեկպուլը»: Իսկ արդեն 1927 թվականին կազմակերպվել և անցկացվել է սնուկերի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը։

Ջո Դևիսն է եղել սնուկերի պատմության ամենահայտնի դեմքերից մեկը։ Նա բիլիարդին ծանոթ էր վաղ մանկությունից, նրա հայրը մի պանդոկ ուներ, որն ուներ բիլիարդի սեղան: Դեռ 13 տարեկանում Ջոն հաղթել է Չեստերֆիլդի սնուկերի առաջնությունում, իսկ 18 տարեկանում դարձել է աշխարհի առաջին չեմպիոնը՝ տասը տարի կրելով այդ տիտղոսը։ Բացի այդ, նա երեք անգամ հաղթել է «News off the world» մրցաշարում։ 1955 թվականին Ջո Դևիսը դարձել է առաջին գրանցված առավելագույն բրեյքի՝ միավորների հեղինակը։

1950-ականներին սնուկերի ժողովրդականությունը անկում է ապրել Բիլիարդի ասոցիացիայի և Վերահսկիչ խորհրդի միջև կոնֆլիկտի պատճառով: Աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցել է ընդամենը երկու մարզիկ, որից հետո դադարեցվել է այդ մրցումների անցկացումը։ Զգալի ընդմիջումից հետո՝ 1964 թվականին, վերսկսվել են աշխարհի առաջնությունները։ Իսկ 1968 թվականից՝ Բիլիարդի և սնուկերի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի ձևավորումից հետո, բիլիարդի այդ տեսակը կրկին հանրահայտ է դարձել:

1960-ականներին գունավոր հեռուստատեսային հեռարձակումներն են մեծապես նպաստել այդ տեսակի բիլիարդի ժողովրդականության աճին: Բանն այն է, որ սնուկերում բիլիարդային գնդերը գունավոր են, և խաղը հասկանալու համար պետք է տեսնել գնդերի գույները։ 1980-ականներից ի վեր սնուկերը արագորեն տարածվել է ասիական երկրներում, աճել են մրցաշարերի քանակները, ավելացել են մրցանակային ֆոնդերը և պրոֆեսիոնալ խաղացողների թիվը: Եթե 80-ականներին կար մոտ երկու հարյուր, ապա 90-ականներին՝ արդեն չորս հարյուր սնուկերիստ: 21-րդ դարի սկիզբը նշանավորվել է տաղանդավոր խաղացողների՝ Ռոննի Օ'Սալիվանի, Ջոն Հիգինսի, Մարկ Ուիլ յամսի հայտնվելով: Նաև սնուկերը «ստացել» է իր առաջին կին պրոֆեսիոնալ խաղացողը, որի անունն է Ռիեն Էվանս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest