Yerevan, 28.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրներն անընդհատ աճում են՝ տարբեր հարկերի դրույքաչափերի փոփոխության, թանկացումների տեսքով: Համաշխարհային տնտեսությունն իր կանոններն է թելադրում, Ռուսաստանի Դաշնությունը, ուր մեր հայրենակիցներն ամենաշատն են մեկնում արտագնա աշխատանքի, նոր կանոններ է սահմանում միգրանտների համար: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ մեր հանրության մի որոշ հատվածի համար եկամտի հիմնական աղբյուր է արտագնա աշխատանքը: «Վերջին տարիներին ունեցանք որոշակի դրական շոկեր շինարարության ոլորտում: Դա այն ոլորտն է, որում հիմնականում զբաղված են նաև մեր արտագնա աշխատողները: Վիճակագրությունը, միգրացիոն հոսքերի վերլուծությունները, կարծես թե, ցույց են տալիս, որ այդ դրական շոկերը որոշակի դրական ազդեցություն ունեցան արտագնա աշխատողների մեկնման գործընթացի վրա: Դրական ազդեցություն այն համատեքստում, որ մարդիկ նախընտրեցին Հայաստանում աշխատել, քան մեկնել։ Դրան ոչ միայն այդ դրական շոկերը նպաստեցին, խոսում եմ 2022-24 թթ. մասին, այլ նաև ռուբլու արժեքի բավական ցածր լինելը: Պետք է ֆիքսենք այն հանգամանքը, որ արտագնա աշխատողների՝ վերջին երկու տարվա մեկնումների թվի որոշ կրճատումը, որը փաստում են միգրացիոն հոսքերի նեղ ոլորտային մասնագետները, ցավոք, միայն պայմանավորված չէր այն դրական հանգամանքով, որ մարդիկ կարող էին իրենց հայրենիքում նույն աշխատանքը գտնել, իրենց ընտանիքների հետ մնալ, այլ զուգահեռ կար երկրորդ բացասական հանգամանքը, որ ռուբլու փոխարժեքը պարզապես լրիվ անիմաստ էր դարձնում արտագնա աշխատանքի մեկնումը: Բայց այդ մարդկանց խնդիրը որևէ կերպ լուծված չէ, սա ասելով՝ նկատի ունեմ, որ ինստիտուցիոնալ առումով լուծված չէ սեփական հայրենիքում կայուն և երկարաժամկետ եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը: Այսօր ունենք այդ արտաքին ազդեցությունների, երևի թե, ամբողջապես չեզոքացումը, ինչի արդյունքում այն մարդիկ, որոնք որոշակիորեն օգտվեցին այդ հնարավորությունից, այսօր կրկին կանգնած են նույն խնդրի առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:

Նշում է՝ շինարարության ծավալների կրճատում կա, առկա է անշարժ գույքի շուկայի աշխուժության որոշակի կրճատում: «Միտումները ցույց են տալիս, որ դա շարունակականության մեջ է: Թեև որոշ դրական տեղաշարժեր եղան, ընդ որում՝ էլի ոչ իրականացված քաղաքականության, այլ անկախ ազդեցությունների արդյունքում, հիմա գործ ունենք դրանց չեղարկման հետ։ Այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, և նրանք կրկին պետք է իրենց հայացքներն ուղղեն արտագնա աշխատանքին՝ որպես հիմնական եկամտի աղբյուր: Այս համատեքստում, երբ պետությունը չի լուծել մարդկանց խնդիրը կամ չի լուծել արդյունավետ կերպով, զուգահեռ իրականացնում է անտրամաբանական քաղաքականություն հիմնական տնտեսական առևտրային գործընկերոջ, գոնե դեռևս ֆորմալ առումով ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ, որը ստեղծում է որոշակի պատնեշներ, այդ թվում՝ դեպի սովորական քաղաքացիներ:

Այս գլոբալ քաղաքականությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ որոշակի քաղաքականության և վերաբերմունքի ձևավորման առումով: Չի բացառվում, որ նման հնարավոր զարգացումները՝ տեխնիկական խոչընդոտներ, տարատեսակ նոր մշակված ռազմավարություն, արգասիքը, հետևանքը կամ պատասխանն են այն գործողությունների և քաղաքականության, որն, ընդհանուր առմամբ, իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից դեպի այդ ուղղություն: Դրան գումարենք ԵԱՏՄ-ն՝ մեր հիմնական տնտեսական ուղղությունը, որից ստանում ենք տնտեսական դիվիդենտները: Սա փաստ է, որ վերջին տարիներին դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթացը եղավ դեպի ԵԱՏՄ: Դա չափելի է, դրա մասին խոսում են մեր օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքը, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք առավելապես այդ ուղղություններից են: Մի կողմից՝ ունենք դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթաց և էլ ավելի մեծ կախվածություն այդ ուղղությունից, մյուս կողմից՝ ունենք այդ ուղղության վերաբերյալ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, այն է՝ պաշտոնապես հայտարարություն, որ մեկնարկել ենք ԵՄ-ին անդամակցության գործընթաց, ինչը նշանակում է անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի հետ: Բնականաբար, այդ ուղղությունից քեզ դիտարկելու են որպես հեռացողի, ինչն ածանցվելու է բոլոր ասպեկտների վրա: Այստեղ մոտեցման փոփոխություն է տեղի ունենում, դա չի կարող չներծծվել բոլոր գործընթացների մեջ՝ առևտրատնտեսականից, ներդրումայինից սկսած մինչև սոցիալական խնդիրներ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի սկզբից, երբ անթաքույց հայտարարում և համապատասխան գործողություններ էին արվում, ԵԱՏՄ ներարտահանման տարբեր հատվածային ապրանքների, ապրանքախմբերի նկատմամբ տեսանք որոշակի վերաբերմունք: «Խնդիրներ առաջացան, ժամանակավորապես դադարեցվեց, մուտքի արգելք գործեց: Դա ընկալման արդյունքն է, որ դու հեռացող ես։ Տնտեսական գործընթացները և փոխգործակցությունը երկարաժամկետ են: Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է նաև առաջ քաշելու քո շահերին համահունչ քո նախաձեռնությունն իրականացնելու և առաջ մղելու քո նախաձեռնողականությունը: Եթե հայտարարում ես, որ այսօր կաս, վաղը չկաս այդ կառույցում, առնվազն քեզ դիտարկելու են որպես մի սուբյեկտի, որն այլևս չի լինելու իրենց հետ: Դա չի կարող չներծծվել բոլոր հնարավոր ոլորտներում»:

Ընդգծում է՝ խնդիրն այն է, որ հարցերը, դրա առաջացման պատճառները տեղում չեն լուծվել: «Արտագնա աշխատանքի մեկնման գործընթացը տասնյակ տարիներ մեզ համար խնդիր է եղել, բայց դա չի ձևավորվել այդ մարդկանց ճաշակով, այնպես չէ, որ այդ մարդիկ ցանկացել են ամիսներով հեռու լինել իրենց ընտանիքներից ու երկրից: Մեկ դիտարկում կցանկանայի անել. 10-15 տարի առաջվա համեմատությամբ՝ մասնավոր տրանսֆերտների (որոնց զգալի մասը ապահովվում էին արտագնա աշխատողների ուղարկած գումարներով) դերակատարությունը, ազդեցությունը կամ մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է: Այո, նվազել է, բայց, միևնույնն է, մեր հանրության որոշ հատվածի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր արդեն տեղում տեսնում ենք սոցիալական բավական լուրջ լարվածություն, այդ փոքր թիվը, որն այլ հավասար պայմաններում գուցե մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից գնահատվեր որպես կրճատված խնդիր, այսօր այդ նույն գնահատականը նույն համարժեքությամբ դժվար է տալ: Այսօր ունենք շոշափելի և շարունակականության միտման ներքո գտնվող թանկացումներ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունեինք գնաճի հետ կապված իրավիճակի փոքր-ինչ մեղմացում: Հիշենք, որ 2022 թվականից հետո մեզ մոտ բավականին բարձր գնաճային ալիք էր, հետևաբար նախորդ տարվա որոշակի անկումն այդ բարձր ալիքի հետ համեմատած անկում էր, դա որևէ կերպ չի նշանակում, որ գների հետ կապված՝ սոցիալական առումով խնդիրը մեզ մոտ լուծվեց: Այսօր կրկին ունենք գնաճի արագացում, պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ժամանակահատվածի տվյալներով՝ ունենք ընդհանուր 2,5 տոկոսանոց գնաճ, որի ներքո սննդամթերքի 4,1 տոկոսանոց գնաճ, դրա ներքո էլ կարևոր ծառայությունների՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի գնաճ: Տրանսպորտի պարագայում ունենք 4 և ավել տոկոս թանկացում, առողջապահական ծառայությունները շատ ավելի բարձր տոկոսով են թանկացել և այլն: Սա ուղիղ փոխկապակցվածություն ունի սոցիալական խնդրի հետ։ Եթե այս ամենին գումարում ենք հարկային քաղաքականությունը, որը գուցե առաջին հերթին սոցիալական ճյուղի կամ ուղղության խնդիր չէ, բայց հասկանալի է, որ այն իր սոցիալ-տնտեսական հետևանքները թողնելու է և թողնում է: Չի բացառվում, որ նաև սրանով են պայմանավորված գնաճային որոշակի արագացումները և ճնշումները, այն կանխատեսումը, որն անում էինք, երբ ասում էինք՝ հարկային բեռի ավելացումը գնաճային նոր ալիք է առաջացնելու: Այս ամենին գումարվում են արտաքին ազդակները: Տեսնում ենք, թե համաշխարհային տնտեսությունում ինչ զարգացումներ են լինում, և ինչպիսի գնաճային ճնշումներ կարող են լինել դեպի մեզ: Իրականում սոցիալական լարվածությունը բավական մեծ է: Դրանց կարող ենք գումարել տարաբնույթ պատժիչ գործողությունները՝ տուգանքների տեսքով, որոնք էլ ավելի են լրջացնելու սոցիալական իրավիճակը: Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, և իրականացվող տնտեսական քաղաքականությունը, գոնե մակրոտնտեսական ցուցանիշների համատեքստում՝ ինչ տեսնում ենք և դեպի ուր գնում ենք, որևէ կերպ հուսադրող չէ, հույս չի ներշնչում, որ մեզ մոտ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն կամ դրանց համար ստեղծվել են հիմքեր: Կրկին անդրադառնանք նախորդ տարիների աճերին, որոնք այդքան գովերգվում են, և դրանց որևէ կերպ չկապիտալիզացված լինելուն: Ժամանակին ասում էինք, որ որևէ մեկը դեմ չէ ձևավորված տնտեսական աճին, ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այն կապիտալիզացվի, քանի որ հետո, երբ այդ գործոնները չլինեն, էլ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading