Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի հետ պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նրա խոսքով՝ Բաքուն ներկայումս աջակցում է Սիրիայի ներկայիս կառավարությանը։ «Նախկին ղեկավարության օրոք Սիրիան հայամետ, հակաադրբեջանական դիրքորոշում էր որդեգրել»,- մեղադրել է Ալիեւը Արաբական Հանրապետության նախկին ղեկավարությանը` հավելելով, որ Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ շփումներ է ունեցել Սիրիայի նախկին ղեկավարության հետ։
Ալիեւը նշել է, որ Հայաստանը ներկայումս փորձում է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային։