Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Երբ անհրաժեշտ է պայքարել խոնավության դեմ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օդաչորացուցիչը կլիմայի վերահսկման սարք է, որը կարգավորում է սենյակային օդի ջերմաստիճանը և խոնավությունը:

ԱՄՆ-ից գյուտարար Ուիլիս Քարիերն է 20րդ դարի սկզբին ստեղծել սարք, որը նախատեսված էր Բրուքլինի տպարանների աշխատանքային սենյակներում ջերմաստիճանը կարգավորելու և օդի խոնավությունը նվազեցնելու համար, քանի որ այնտեղ առկա էր չափազանց բարձր խոնավություն: Օդի բարձր խոնավությունը նպաստում էր նրան, որ թանաքը տարածվում էր թղթի վրա, ինչն էլ իր հերթին խանգարում էր բարձրորակ տպագրությանը։ Օգտագործելով ֆիզիկայի օրենքները (օդ-գազային խառնուրդների խոնավության նվազում, երբ ջերմաստիճանը նվազում է)՝ Քարիերը հորինել է օդաչորացուցիչ, որն ունակ էր նվազեցնել խոնավության մակարդակը տպարանում մինչև 55 տոկոսի։ Սարքը կոչվում էր «քարշիչ սարք», և 1902 թվականին հաջող փորձարկումից հետո այն հանվել է վաճառքի։ Ըստ էության, դա օդորակիչ էր, որը կարող էր ոչ միայն չորացնել օդը, այլ նաև անհրաժեշտության դեպքում իջեցնել ջերմաստիճանը բնակելի տարածքներում և արդյունաբերական ձեռնարկություններում։

Մեր օրերում օդաչորացուցիչները տարածված են ինչպես սովորական մարդկանց բնակարաններում, այնպես էլ ձեռնարկություններում։ Շատ հաճախ շատերին հետաքրքրում է այն, թե դրանց որ տեսակն ընտրել, քանի որ այսօր կան գործողության սկզբունքով տարբեր մի քանի տեսակի օդաչորացուցիչներ:

Ադսորբցիոն տեսակի օդաչորացուցիչ

Այս տեսակը պարունակում է հատուկ ներծծող նյութ, որը կլանում է օդի խոնավությունը: Այս մեթոդի հիմնական առավելություններից մեկն այն է, որ ինչքան շատ է սենյակում խոնավությունը, այնքան ավելի արագ է չորանում օդը: Այդ սարքերի մեծ մասը էլեկտրականություն չի օգտագործում և աշխատում է անաղմուկ: Բայց պետք է խոստովանել, որ կան նաև թերություններ: Այն բանի պատճառով, որ սարքը խոնավություն է ներծծում, ներծծող նյութը անհրաժեշտ է հաճախակի փոխել, և այդ պատճառով նման սարքերը հաճախ օգտագործվում են լոգարաններում և զուգարաններում:

Կոմպրեսորային օդաչորացուցիչ

Այս սարքը գործում է սառնարանային սկզբունքով: Սենյակից խոնավ օդը ուղղվում է հատուկ հովացվող ռադիատորի վրա, որի վրա խոնավությունը արագ կուտակվում է և մտնում հատուկ տարա։ Այնուհետև մաքրված օդն անցնում է ջեռուցվող ռադիատորի միջով և վերադառնում սենյակ նորմալ ջերմաստիճանում: Այդ սարքերը տարբերվում են չորացման հզորությամբ, դրանք հաճախ համալրվում են ներկառուցված հիդրոստատներով, որոնք չափերով մեծ են, թեև գործում են գրեթե անաղմուկ:

Պելտիեր տեսակի օդաչորացուցիչ

Այս սարքերը գործում են այնպես, ինչպես կոմպրեսորային և ադսորբցիոն սարքերը, սակայն գոլորշակլանիչի փոխարեն օգտագործում են, այսպես կոչված, Peltier տարրը։ Այդ տարրը հիմնված է հովացման կիսահաղորդչային կառույցների վրա, որոնց միջով անցնում է էլեկտրական հոսանքը: Այս սարքերը աշխատում են գրեթե անաղմուկ, սակայն դրանց արդյունավետությունը ավելի ցածր է, քան կոմպրեսորային օդաչորացուցիչներինը:

Պտտվող ադսորբցիոն օդաչորացուցիչ Այս տեսակը համատեղում է նախորդ երկու տեսակների գործառնական մեթոդները: Երկու օդային հոսք միաժամանակ անցնում է ռոտորով, որը լցված է խոնավության կլանիչով։ Խոնավ օդը ռոտորով անցնելիս խոնավության մեծ մասը թողնում է ներծծող նյութի մեջ: Այդ սարքերը որոշակիորեն ավելի անաղմուկ են և օգտագործում են փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա՝ համեմատած կոմպրեսորային սարքերի հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6