Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Չարենցավանում ինչ-որ խումբ Chevrolet Volt մեքենաներ է թալանում, իսկ ոստիկանությունն ու ՔԿ-ն զբաղված են թուղթ մրոտելով

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չարենցավանում վերջին շրջանում նորից գողությունների «շքերթ» է սկսվել։ Ու, բնականաբար, իրավապահ մարմինները դրանք, ինչպես նախորդ շատ դեպքերում, չեն բացահայտում։ Մարդիկ այլևս չեն վստահում ո՛չ ոստիկանությանը, ո՛չ իրավապահ մյուս մարմիններին, որովհետև գիտեն՝ գողության դեպքում ոստիկանները չեն կարողանալու բացահայտել, իսկ եթե որևէ դեպք հանկարծ ինչ-որ հրաշքով բացահայտում են, ապա Քննչական կոմիտեն հետո շատ արագ բացահայտված հանցագործներին «օրենքի ուժով» բաց է թողնում։ 

Ահավասիկ, վերջին մեկ ամսում Չարենցավանում Chevrolet Volt մեքենաների գողության չորս դեպք է գրանցվել (համենայնդեպս մենք չորսի մասին ենք տեղյակ), սակայն ոստիկանություն նրանցից երեքն է դիմել։

ՆԳՆ-ից MediaHub-ին ասացին՝ ստացվել է մեր նշած մեքենաներից կատարված գողության երեք հաղորդում, որոնք փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այլ բան չասացին։ 

Չորրորդ դեպքն էլ վերջերս է տեղի ունեցել, բայց քանի որ նախորդ երեքի մասով իրավապահ համակարգը որևէ լուրջ արդյունք չի գրանցել, այս դեպքով ոչ էլ դիմել են ոստիկանություն, որովհետև գիտեն՝ որևէ բան չի բացահայտվելու, փոխարենը իրենք ընկնելու են ավելորդ քաշքշուկների մեջ։ Իսկ այդ մարդկանց կրած վնասը շատ մեծ է, քանի որ այդ մակնիշի հենց այդ մոդելի թափքի արտաքին դետալները շատ թանկ արժեն, օրինակ՝ միայն առջևի բամպերի գինը ընդհուպ 1 մլն դրամի է հասնում։ Ու այդ չորս դեպքով էլ գողերը Volt վարող այդ քաղաքացիներին միջինը 3-5 հազար դոլարի վնաս են տալիս։ 

Գողությունը կատարում են գիշերով, մի քանի հոգանոց խումբ է գործում, որոնք վարպետորեն շատ արագ քանդում են Chevrolet Volt մեքենաների առաջամասն ու տեղափոխում իրենց մեքենան, որը կայանած է լինում մի քանի մետր այն կողմ, ու արագ հեռանում։ Պարեկներն այս մասին շատ լավ գիտեն, ասել էին՝ իբրև թե գիշերային ուժեղացված հսկողություն են իրականացնում, բայց ապարդյուն։ Նրանց մոտ միայն բակից նոր դուրս եկած վարորդների վրա ամրագոտու ակտ գրելն է լավ ստացվում, իսկ իրենց աչքի առաջ կամ իրենց պատասխանատվության գոտում տեղի ունեցող ակնհայտ խախտումներն ու հանցագործությունները նրանք չեն նկատում կամ չեն ուզում նկատել։

Անգամ օրը ցերեկով իրենց աչքի առաջ մգեցված ապակիներով ճռռիկ անողներին չեն «տեսնում» այդ պարեկները։ Փոխարենը, որոշ «մանկական տրավմաներով» պարեկներ իրենք են հաճախ քաղաքի կենտրոնում պետության տրամադրած ոստիկանական մեքենաներով ճռռիկներ անում և իրենց ցուցադրում քաղաքում՝ փորձելով իբրև թե տպավորություն գործել ու իրենց գոյության մասին հուշել։ 

Քննչական կոմիտեից էլ այս գողությունների դեպքով MediaHub-ին ասացին՝ Չարենցավանում տվյալ մակնիշի մեքենաներից գողություն կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է 3 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողությունը): Նշված վարույթներով կատարվում է նախաքննություն։ 

Այսինքն՝ որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա, ոչ մեկի չեն հայտնաբերել, ու հույս էլ չկա, որ կհայտնաբերեն, որովհետև ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն զբաղված են ընդամենը թուղթ մրոտելով։ 

Վահե Մակարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

 

 

 

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia