Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Հերմինե Նաղդալյանը վստահ է Երևանի տրանսպորտային բեռնաթափման վարկային ծրագրի արդյունավետության հարցում

SOCIETY

 ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է փետրվարի 3-ին խորհրդարանում Երևան քաղաքի բեռնաթափմանը ուղղված վարկային ծրագրի տրամադրման հարցի շուրջ բանավեճին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների բարձրացված մտահոգություններին՝ Նաղդալյանը նշել է.

«Կարծում եմ՝ ճիշտ չէ մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի հակադրումը, թեև ոչ ոք չի ժխտում, որ իսկապես մեր մարզային և շրջանային այլ քաղաքներում  բավականին լուրջ խնդիրներ ունենք: Բայց նման համեմատությունը անտեղի է, քանզի կասկածից վեր է, որ յուրաքանչյուր երկիր իր մայրաքաղաքին առավելապես ուշադրություն է հատկացնում, աշխատում է դարձնել այն հնարավորինս բարեկարգ ու հարմարավետ: Այդ իմաստով մեր երկիրը նույնպես բացառություն չէ, և դա ճիշտ մոտեցում է:

Երևան քաղաքում վերջին տարիներին հսկայական աշխատանքներ են կատարվում: Ե՛վ բարեկարգումը, և՛ հարմարավետությունը, և՛ քաղաքի գեղեցկությունը օրեցօր այն ավելի գրավիչ են դարձնում և տեսանելի բոլորի համար՝ թե՛ քաղաքի բնակիչների, և թե հյուրերի: Կարծում եմ, շատ կարևոր է նաև, որ այդ աշխատանքը շարունակական է: Ինչ վերաբերում է Երևանի բեռնաթափմանն ուղղված ձեռնարկվող քայլերին, ապա կարելի է ասել, որ այս վարկային ծրագրի նախաձեռնումը վերջին տարիներին դրան միտված, թերևս, ամենալուրջ ծրագրերից է: Սա նաև ընդհանուր Հյուսիս-հարավ գլոբալ ճանապարհաշինական ծրագ րի գաղափարի ամբողջացումն է, այսինքն՝ Երևանի շրջանցող ճանապարհի կառուցումը կհանգեցնի նրան, որ հյուսիս-հարավ ճանապարհի այդ ռազմավարական նշանակությունն ու արդյունավետությունն էապես բարձրանա: Այդ ճանապարհի կարևորությունն այսօր վիճելի չէ , որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ Իրան, Իրաք, Չինաստան, Վրաստանի հետաքրքրություններ Իրանի նկատմամբ, ԵԱՏՄ-ի ստեղծում և այլն, վկայում են, որ մի քանի տարի առաջ մեր իշխանությունների կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախաձեռնումը ժամանակին կատարված շատ ճիշտ քայլ էր:

Իհարկե, հասկանալի է, որ խորհրդարանականների և հանրության շրջանում կա որոշակի նեգատիվ վերաբերմունք վարկային ծրագրերի նկատմամբ, և դա պարզ է, որովհետև որևէ մեկին հաճելի չէ նոր բեռի ավելացում թե՛ բյուջեի, թե՛ ապագա սերունդների վրա: Նույն կերպ մտածում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, կիսում բոլոր մտահոգությունները, բայց դա ամեևին էլ չի նշանակում, որ չպետք է որևէ բան ձեռնարկել և ձեռքները ծալած նստել:  Այսօրվա զարգացող աշխարհում իրականում վարկային ծրագրերով բավական մեծ աշխատանքներ են կատարվում, պետք է թե՛ կառավարությունը և թե՛ խորհր դարանը իր վերահսկողական լծակներով, իր հնարավորություններով անընդհատ ուշադրության կենտրոնում պահեն և ստեղծեն այնպիսի միջավայր, որպեսզի այս ծրագրերը լավագույնս իրագործվեն և այն արդյունավետությունը, որ ակնկալում ենք, արդարանա:

Այս իմաստով Երևանի բեռնաթափմանն ուղղված վարկային ծրագիրը շատ կարևոր է, որովհետև քաղաքի բազմաթիվ փողոցներ պարզապես խցանված են և գերծանրաբեռնված՝ արդեն ոչ միայն աշխատանքային օրերին և երթևեկության պիկ ժամերին:

Մենք նաև ողջունում ենք Երևանի քաղաքապետարանին և մյուս այն մարմիններին, որոնք մասնակցել են այս վարկային ծրագրի մշակմանը, և վստահ ենք, որ սա լինելու է արդյունավետ նախագիծ, այնպես, ինչպես ժամանակին եղավ Սարալանջի մայրուղու կառուցումը»:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6