Կոնգոյի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում ուժեղ ջրհեղեղն առնվազն ութ մարդու կյանք է խլել և ամնատույց դարձրել քաղաքի կեսից ավելին և երկրի գլխավոր օդանավակայանըլ, հայտնում է Associated Press-ը։
Առողջապահության նախարար Պատրիսյեն Նգոնգոյի վկայությամբ, ուրբաթ օրվա հեղեղման ժամանակ մահվան դեպքերի զգալի մասը պատերի փլուզման պատճառով է եղել։
Ջրհեղեղը վնասել է օդանավակայան տանող գլխավոր ճանապարհը, սակայն 72 ժամվա ընթացքում ճանապարհը բաց կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար։
Ճանապարհը նաև կապում է Կինշասային մնացած Կոնգոյի հետ, և պաշտոնյաները անհանգստանում են առևտրի վրա ունեցած հետևանքներից:
2022 թվականին Կինշասայում նմանատիպ ջրհեղեղի պատճառով առնվազն 100 մարդ էր զոհվել։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



