Այսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին
SOCIETYԱյսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին։ Այս այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արցախցի մեր քույրերի և եղբայրների պահանջներին , որ ավելի խորը և հանգամանալից ըմբռնենք տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների էությունը։
Հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում։ "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրները և անդամները բացառում են հայկական աշխարհի պառակտումը և ներքին թշնամանքը և մշտապես ընդգծում են , որ եթե արցախահայության մոտ խնդիրներ առաջանան իրենց Մեծ Հայրենիքում , ապա պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ խնդիրները ստանան համապատասխան լուծումներ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



