ԶՊՄԿ-ն և դուստր ձեռնարկությունները հայտարարում են ոչ պրոֆիլային անշարժ գույքի իրացման առաջին փուլի մեկնարկը՝ բաց աճուրդի ձևաչափով
SOCIETYԱրդիականացման և գործընթացների օպտիմիզացիայի շրջանակում ԶՊՄԿ-ն և դուստր ձեռնարկությունները ձերբազատվում են տարիների ընթացքում կուտակված ոչ պրոֆիլային գույքից և այս նպատակով, համագործակցելով աճուրդային տների հետ, հայտարարում են ոչ պրոֆիլային անշարժ գույքի իրացման առաջին փուլի մեկնարկը՝ բաց աճուրդի ձևաչափով։
Առաջին փուլում աճուրդի է հանված երկու լոտ՝
1. Ավտոտեխսպասարկման համալիր Սիսիանում
Հասցե՝ Սյունիքի մարզ, Սիսիան, Շիրակի փողոց, 7
• Շենքերի ընդհանուր մակերես՝ շուրջ 1250 քմ + 6000 քմ հողատարածք
• Մեկնարկային գին՝ 50 500 000 ՀՀ դրամ
2. Անավարտ շինություն Կապանում
Հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան, Ձորք թաղամաս, 3/1
• Շենքի մակերես՝ 1812,8 քմ, 0,16 հա հողատարածքով
• Մեկնարկային գին՝ 19 450 000 ՀՀ դրամ
Աճուրդները կանցկացվեն դասական (բաց) եղանակով՝ գնի բարձրացմամբ։
Նպատակն է` ապահովել թափանցիկ և արդյունավետ գործընթաց՝ «ԶՊՄԿ»-ի և դուստր ձեռնարկությունների ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման շրջանակում։
Հետևեք մեր պաշտոնական հարթակներին՝ լրացուցիչ մանրամասների համար։
Մանրամասները` ստորև հղումներում.
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



