Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բիլիարդ ընդամենը երեք գնդով. ինչպե՞ս են այն խաղում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիական բիլիարդը (հայտնի է նաև պարզ բիլիարդ անունով) միավորում է կարոմբոլի և սովորական լուզային բիլիարդի տարրերը։ Այն առաջացել և տարածում է գտել Մեծ Բրիտանիայում։ Անգլիական բիլիարդն ստեղծվել է 19-րդ դարի սկզբին և մինչև 1920-ական թվականները համարվում էր բիլիարդի ամենատարածված տեսակը Բրիտանական կայսրությունում։ Այն խաղում են «սնուկերի» սեղանի վրա (չափերը 1,7 x 3,8 մետր)։ Խաղում օգտագործվում է 3 գունդ՝ 2 սպիտակ (չնայած վերջերս օգտագործվում է 1 սպիտակ և 1 դեղին) և կարմիր, որը միշտ թիրախ գունդն է։

Խաղին սովորաբար մասնակցում է երկու խաղացող (հնարավոր է նաև թիմային խաղ), որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին հարվածային գունդը, և քանի որ երկու գնդերն էլ սպիտակ են, ապա դրանցից մեկը նշվում է տարբերակիչ նշանով (սովորաբար պարզապես սև կետով): Խաղի նպատակը, ինչպես և բիլիարդի այլ տեսակների մեծ մասում, կանոնների շրջանակներում ավելի շատ միավորներ վաստակելն է, քան հակառակորդը: Միավորները հավաքվում են հիմնականում սերիաների միջոցով: Կա միավորներ հավաքելու երեք եղանակ.

–«Կեննոն երկու գնդով»՝ մեկ հարվածով դիպչել նշանակետային (կարմիր) գնդին և հակառակորդի հարվածային գնդին, հաջող հարվածի դեպքում խաղացողը վաստակում է 2 միավոր,

–«Հաղթելու վտանգ»՝ գրպանիկը գցել կա՛մ կարմիր գունդը (3 միավոր), կա՛մ հակառակորդի գունդը (2 միավոր),

– «Կորցնելու վտանգ»՝ գրպանիկը գցել ցանկացած գունդ կարոմբոլով (այս դեպքում՝ գնդից հարվածով). եթե հարվածային գունդը ընկնում է՝ սկզբից հարվածելով կարմիր գնդին, տրվում է 3 միավոր, եթե հակառակորդի գնդին՝ 2 միավոր:

Յուրաքանչյուր հաջող ելքից հետո շարքը շարունակվում է։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն «սնուկերի», անգլիական բիլիարդում վաստակելիք միավորների քանակը գործնականում անսահմանափակ է (բացառությամբ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որտեղ որոշակի սահմանափակում են դրվում հարվածների քանակի վրա): Օրինակ՝ ամենամեծ անընդմիջում միավորների հավաքման համաշխարհային ռեկորդը սահմանել է Վալտեր Լինդրումը` 4137 միավոր:

Անգլիական բիլիարդում, ինչպես և բիլիարդի մյուս տեսակներում, կան նաև տուգանքներ կանոնները խախտելու համար։ Տուգանայինի դեպքում մրցակցին շնորհվում է 2 միավոր, և հարվածի իրավունքը փոխանցվում է նրան։ Մրցակիցը կարող է կա՛մ խաղալ վերջին հարվածով ստեղծված դիրքից, կա՛մ խնդրել մրցավարին վերականգնել նախկին դիրքը: Տուգանքներ տրվում են մի շարք դեպքերում՝ եթե խաղացողը առաջինը դիպչում է հակառակորդի գնդին, եթե գունդը դուրս է թռել սեղանից, եթե խաղացողը չի կպել թիրախային գնդին, եթե հարվածի ժամանակ եղել է մղում, եթե խաղացողը հասել է 16 անընդմեջ «հաղթելու վտանգի» կամ 76 անընդմեջ «պարտվելու վտանգի», եթե խաղացողը խաղի ընթացքում ձեռքով կպել է գնդին:

Անգլիական բիլիարդը ամենահայտնին է Մեծ Բրիտանիայում, և, բնականաբար, բրիտանացիներն են այդ խաղում տոն տվողները, բայց կան նաև ուժեղ խաղացողներ Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ երկրներից: Ներկայում այդ խաղի հիմնական միջազգային կազմակերպություններն են IBSF-ը և WPBSA-ն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest