Կանացի խորամանկության պատմությունը․ ինչպես էին կանայք մեծացնում կրծքերը հարյուր տարի առաջ (լուսանկար)
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Իդեալական տեսք ունենալու համար կանայք բազում խորամանկությունների են դիմում։ Դրանցից ամենախարդախը կրծքերի մեծացումն է։ Պլաստիկ վիրահատությունների ու գրկող թանկարժեք ներքնազգեստերի դարաշրջանում այդքան էլ բարդ չէ էապես փոխել կրծքի ձևն ու չափը, իսկ 19-րդ դարում պետք էր բավականին մեծ ջանքեր գործադրել, որպեսզի պատկառելի կուրծք ստանալ։
Այդ ժամանակաշրջանի կանացի ամսագրերը հագեցած էին կանացի արտաքին արատների համար նախատեսված թուրմերի ու հաբերի գովազդներով։ Օրինակ՝ առաջարկվում էր «կրծքավանդակի քսուք», որը պետք էր քսել կրծքերին։ Համաձայն գովազդի, եթե այդ միջոցը կիրառվեր պարբերաբար, ապա կարելի էր կախարդական արդյունքերի հասնել։ Իսկ Ֆրանսիայում լայնորեն գովազդում էին «արևելյան հաբերը», որոնք ևս իբր մեծացնում էին կրծքերի չափը։

Բնականաբար, բոլոր այս հաբերն ու թուրմերը չէին կատարում կրծքերի մեծացման խնդիրը, ու այդ ժամանակ օգնության էր գալիս Princess Bust Developer սարքը, որը, համաձայն գովազդի, զարգացնում էր կրծքերի մկանները, ամրացնում էր մազանոթներն ու օգնում էր ազատվել կախված մաշկից։
Ժամանակի ընթացքում կանայք տարատեսակ մեթոդներ փորձարկեցին, ու նրանք, ովքեր այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունքի չէին հասնում հաբեր ու սարքեր օգտագործելուց, ի վերջո դիմում էին դերձակների օգնությանը։
Այսպես, 1860 թվականներին կրծքերին տպավորիչ ծավալ հաղորդելու համար կանացի զգեստների մեջ կրծքավանդակի մասում բամբակ էին կարում ու նույնիսկ ռետինե ներդիրներ էին դրվում։
Երբեմն խորամանկ կորսետներ էին կարում։
Հետագայում օգնության եկան պատենտավորված «Lemon Cup» «կրծքի բարելավիչները»։

«Lemon Cup»-ը հիշեցնում էր երկու գնդաձև ներդիր, որոնք դրված են սպիտակ բամաբակա-թղթային պարկի մեջ։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ Այս պարկերի մեջ առկա էր նաև զսպանակ, որը թաքցված էր ներսում գտնվող ձիու մազերի մեջ։ Զսպանակներն ամրացված էին կետերի բեղերով, որոնք կարված էին հորիզոնական դիրքով։
Երբ ներքնաշորը սեղմվում էր կորսետով, կուրծքն իր հերթին սեղմում էր կետի բեղերը, և այն դուրս էր մղում զսպանակը, ինչն էլ ստեղծում էր մեծ կրծքի պատրանք։

Woven Celluloid և Cotton Bust Improver, 1890-ականներ. այս տարբերակում կանացի բաժակները ցելյուլոիդից էին ու լցված էին բամբակով, իսկ վերևից դրվում էր մուսոլինից ծածկ։
Դե իսկ երբ նորաձևության մեջ մտավ կորացված S-աձև ուրվագիծը, կանայք սկսեցին բացի կորսետից նաև կրծկալներ կրել, որոնք կոչվում էին monobosom ու իրենցից ներկայացնում էին խորամանկ ինժեներային կառույց բամբակից ու կետի բեղից։
Այսպիսի կրծկալների նորաձևությունը պահպանվեց մոտ 10 տարի՝ 1900-ականներից մինչև 1910-ականների երկրորդ կես։





















































