Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանի բոլոր ծախսերն հիմնավոր ու անհրաժեշտ է համարում

SOCIETY

 Երևանի քաղաքապետարանի բոլոր ծախսերը նախատեսված են Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեում. Նշեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Երևանի քաղաքապետարանն ահռելի ծախսեր է անում այն դեպքում, երբ քաղաքի բնակչությունն աղքատ է: «Բոլոր այդ ծախսերը հիմնավորված են, անհրաժեշտ են համայնքի ծառայությունների համար: Դրանք բխում են համայնքի շահերից: Համայնքն ունի գործառույթներ, ուն ի պատվիրակված պարտականություններ: Այդ լիազորությունները պետք է իրականացվեն՝ կլինեն մշակութային, քաղաքաշինական, սոցիալական, տնտեսական, շինարարական, կառուցապատման, բարեկարգման և այլ միջոցառումներ: Դրանք ևս քաղաքապետի պարտադիր լիազորությունների մեջ են մտնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:

Դիտարկմանը, թե համայնքը պահանջում է սոցիալական խնդիրների լուծում, փողքաղաքապետը պատասխանեց. «Մենք ունենք սոցիալական բազմաթիվ ծրագրեր և քաղաքաշինության, և շինարարության, և բնակարանաշինության ոլորտում: Աղքատությունը գնահատվում է ընդհանուր սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեջ, իսկ քաղաքապետի և քաղաքապետարանի կողմից իրականացվող համայնքի բյուջեով նախատեսված ծախսերը միտված են սոցիալայան ոլորտում այն լիազորություններին, որոնք մենք պարտադիր իրականացնում ենք: Իսկ թվարկածս բոլոր ոլորտներում մենք անխուսափելիորեն ունենք ծախսեր: Մեկ բառ ով շատ հստակ ասեմ՝ քաղաքապետի և ավագանու լիազորությունները սահմանված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Այդ օրենքի բոլոր լիազորություններից չեք գտնի մի լիազորություն, որի ուղղությամբ մենք Երևանում ծախսեր չանենք»:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն անդրադարձավ նաև քաղաքապետարանի կողմից թանկարժեք կոնյակներ և բաժակներ գնելու մասին հրապարակումներին: Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը՝ որպես ինքնակառավարման մարմին, ունի նաև ներկայացուցչական ծախսեր, որոնք կարող են կապված լինել գործուղումների, ինչպես նաև պատվիրակությունների հյուրընկալության հետ: «Հետևաբար, այդ ծախսերը պարտադիր ծախսեր են: Դրանք թաքուն չեն արվել, արվել են բաց, հրապարակային, թափանցիկ: Այս ծախսերը նախապես ներառվում են բյուջեի նախագծում, իրազեկվում են Երևանի բնակիչները: Այդ ծախսեր ն անցնում  են քննարկումներ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այնպես որ, այստեղ որևէ թաքուն բան չի արվել»,- ընդգծեց Արեյանը:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում լինում են տարբեր միջոցառումներ, հյուրընկալություններ, պատվիրակությունների ընդունում, հանդիպումներ: «Մենք հավուր պատշաճի մեր հյուրերին տրամադրում ենք նաև նվերներ, տրամադրում ենք կոնյակներ, տրամադրում ենք նաև այլ հուշանվերներ: Դա ընդունված բան է: Հյուրերը պետք է իմանան, որ իրենք այցելել են արժանապատիվ քաղաք, այցելել են Հայաստանի մայրաքաղաք, դրա համար մենք պետք է նրանց դիմավորենք ու ճանապարհենք հավուր պատշաճի: Յուրաքանչյուր հյուր իր քաղաքում հաստատ ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն այս ամենը ընդունվ ած բան է, որ մենք անում ենք»,- մանրամասնեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բոլոր հյուրերին ճանապարհում է նվերներով: 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6