Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Սա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը ««Եվրաինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանման» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը, չնայած Մոսկվային ուղղված որոշ ցուցադրական հայտարարություններին, ևս մեկ անգամ ցույց տվեց Արևմուտքի հետ մերձենալու իր իրական մտադրությունները: Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մասին օրինագիծը, նաև առաջիկա շաբաթներին Բրյուսելն ու Երևանը գործընկերության զարգացման նոր փաստաթուղթ կընդունեն, երկրի ներսում սկսվել են ընդդիմության ներկայացուցիչների ակտիվ հետապնդումները, ինչը հաստատում է Ռուսաստանից հեռանալու ընտրված կուրսը։ Եվ սա՝ միայն որպես սկիզբ, քանի որ հետագայում, ի հակակշիռ Վրաստանի համառելուն և Հարավային Կովկասում հակառուսական ակտիվ գործողությունները շարունակելու լրացուցիչ հենարան ձեռք բերելու նպատակով, ԵՄ-ն կարող է համաձայնել հանրապետությանը պաշտոնական կարգավիճակ շնորհել։

Որպես «եվրաինտեգրման» քարոզչական հիմնավորում իշխանությունները պնդում են, որ իբր դա կամրապնդի ժողովրդավարությունը երկրում, կբարելավի քաղաքացիների բարեկեցությունը, կապահովի անվտանգության որոշ լրացուցիչ երաշխիքներ և պայմաններ կստեղծի պետականության առաջանցիկ զարգացման համար։ Ճիշտ է, այդ դեպքում ԵԱՏՄ-ում երկրորդ աթոռին նստած մնալու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կարող է անիրատեսական լինել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանի առջև շատ հստակ պայման է դրել՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ՝ հրաժարվելով «եվրաինտեգրումից», քանի որ երրորդ տարբերակ չկա։ «Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե հանրապետությունը միանա ԵՄ-ին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նման ճանապարհը կհանգեցնի երկրում կենսամակարդակի կտրուկ անկման։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխող կուսակցության համար դա փաստարկ չէ, առավել ևս, որ իշխանությունները հերթական անգամ կրկնել են իրենց ապակառուցողական նարատիվը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

Հետաքրքիր է, որ նման բացահայտ հակառուսական գործողություններից հետո Փաշինյանը անմիջապես կոչ է արել հայերին՝ վերջնականապես հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, քանի որ դա Բաքվի պայմաններից մեկն է, ինչպես նաև լիբերալների՝ «Հայաստանն Արցախյան բեռից ազատելու» հին ծրագրային կետը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է մերժել և նույնիսկ դատապարտել Ղարաբաղյան շարժումը, որը քարոզում էր Արցախի վերամիավորումը Հայաստանին, քանի որ այն, իբր, խոչընդոտել է պետականության զարգացմանը։ Փաշինյանը դա նաև կապել է Սահմանադրությունից համապատասխան կետերը հանելու հետ, որը ևս Ադրբեջանի պահանջներից է։

Իհարկե, սա նույնիսկ կապիտուլ յացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն, քանի որ նման քայլով Փաշինյանը ոչ թե ցանկանում է կանխել Սյունիքի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հնարավոր օկուպացիան, այլ ձգտում է հնարավորինս արագ ինտեգրել Հայաստանը «թուրքական աշխարհին», այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային իմաստով։ Թուրքիան և Մեծ Բրիտանիան, ձեռք բերելով «Զանգեզուրի միջանցքը», փաստացի իրենց ձեռքը կվերցնեն Հայաստանը, և դրանից հետո Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը կանհետանա, ՆԱՏՕ-ն կհասնի Իրանի հետ սահմաններին և ուղիղ ելք կստանա դեպի Կասպից ծով։ Միաժամանակ, անհապաղ կվերացվի ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը, ինչպես նաև Գյումրու ռազմաբազան։ Դրա հետ կապված էլ Երևանը պարտադրում է «եվրաինտեգրման» գործընթացը՝ այդ ամենն արագացնելու համար։ Հենց դա է պատճառը, որ ԵՄ-ի շահերն այդ հարցում այժմ համընկել են տարածաշրջանում թուրքական հեգեմոնիա հաստատելու հարցում նեոօսմանիստների շահերին: Այնուամենայնիվ, սրացման ու նոր հակամարտություն հրահրելու վտանգը ամբողջությամբ չի վերացվել և բարձր է մնալու նաև ապագայում։ Նույնիսկ հիմա, երբ թվում է, թե խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակը համաձայնեցված է, Ադրբեջանը զգալի ռազմական ուժեր է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին՝ սպառնալով հայկական իշխող վերնախավին։

Այդ իսկ պատճառով էլ մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապ մեկնել է Աստանա, որտեղ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հայկական կողմը ղազախական կողմից միջնորդական ջանքեր է խնդրել Բաքվի և Անկարայի վրա ազդելու համար։ Լուծվել են նաև կիրառական խնդիրներ, այն է՝ Հայաստանի ընդգրկումը Ղազախստանից և Կենտրոնական Ասիայից Եվրոպա նավթի, գազի և մետաղների փոխադրման «Տրանսկասպյան միջանցք» նախագծում։ Բայց Աստանայում բանակցությունների մեկ այլ կարևոր ասպեկտ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ընդհանուր մարտավարության և գործողությունների մշակումը՝ այն թուլացնելու և Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների խորացումը կանխելու համար։ Իսկ դա արդեն Արևմուտքի հրահանգով է, քանզի իզուր չէ, որ Միրզոյանի այցի հաջորդ օրը Տոկաևը հանդիպել է Ուկրաինայում պատերազմի շարունակման հավատարիմ աջակցի` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալլասի հետ: Այս ամենի ֆոնին էլ Հայաստանում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներն են ակտիվացել, քանի որ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու համար որդեգրել է Ռումինիայի և Մոլդովայի իր ազատական գործընկերների գործելակերպը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy