Բրիթնի Սփիրսի ոտքերը պատված են կապտուկներով (լուսանկար)
LIFEԱմերիկյան փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում ցուցադրել է կապտուկներով պատված ոտքերը։ Երգչուհին կապտուկների առկայությունը բացատրել է նոր շոուի հետ կապված աշխատանքով։
«Ինչ-որ մեկն ինձ կատակով հարցրել էր, թե ինչո՞վ էի զբաղվում երեկ։ Գնահատեք այս կապտուկները և գուշակեք, թե ինչո՞վ էի զբաղվում։ Ես տանջվում էի նոր շոուի համար։ Պատրաստ եղեք», -գրել է Սփիրսը։
Խոսքը «Բրիթնի. Իմ մի մասը» երաժշտական ներկայացման մասին է, որը երգչուհին 2013 թվականի դեկտեմբերից ցուցադրում է Լաս-Վեգասի The AXIS դահլիճում։ Ներկայացման հիմքում երգչուհու 20 կատարումներն են։
2015 թվականի աշնանը Բրիթնին հայտարարեց, որ շոուն երկարացված է մինչև 2016 և 2017 թվականները։ Այժմ երգչուհին և նրա թիմը աշխատում են ներկայացման նոր տարբերակի վրա։
Բրիթնի Սփիրսը հայտնի դարձավ 1999 թվականին իր «Baby One More Time» ալբոմից հետո։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր։ Նրա երկրորդ «Oops!… I Did It Again» ալբոմը Բրիթնիին դարձրեց համաշխարհային աստղ։ Իսկ Toxic սինգլի համար Սփիրսը արժանացավ Grammy-ի։
.jpg)
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



