Վանաձորի մոտակայքում կառուցվելու է 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայան
SOCIETYՀՀ կառավարությանն է ներկայացվել Վանաձորի մոտակայքում գազային նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու որոշման նախագիծ: Հուշագիրը ստորագրվելու է ՀՀ կառավարության՝ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև, որով կողմերը կհաստատեն Էլկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը: Հուշագրի կնքմանը հավանություն տալու մասին ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստի օրակարգում:
«Համակցված Շոգեգազային ցիկլով» էլեկտրակայանը կլինի 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և ոչ պակաս 50,5 տոկոս ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող:
Հուշագրով «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն պարտավորվելու է 4 ամսվա ընթացքում ստուգել Էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և ձեռնարկել բոլոր միջոները համապատասխան ֆինանսական գործիքներ սահմանելու համար՝ ստուգելով դրանց իրականալիությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «Գրեյնջ Փաուեր»-ը ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որÕ « հետ կկնքվի Էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր:
Դրա համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի Գրեյնջ Փաուեր-ին ձեռք բերել հողատարածք՝ Էլեկտրակայանի կառուցման համար՝ ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Բացի այդ, մասնավոր ընկերությունը պարտավորվելու է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է Էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար Էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,8167 ԱՄՆ-ի դոլար գնով՝ գու



