Վայր դրեք ձեր մանդատները. Վաղինակ Շուշանյան
SOCIETYԻնչպես ցույց է տալիս ժամանակը, սոցիալական պայքարը դեռ ազդեցիկ հետքեր չի թողել: Գուցե դրանով է պայմանավորված վերջերս անընդհատ քաղաքական պայքարի կոչերն ու հորդորները:
Past.am-ն արդեն տեղեկացրել էր պայքարի նոր համակարգող խմբի անդամ Հարություն Աղլամազյանի հրապարակումը, իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում <<Ոչ թալանին>> խմբի անդամ Վաղինակ Շուշանյանի գրառումն ուղղված պատգամավորներին.
- Կոչս բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված։ Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դուք, միևնույն է, ոչինչ չեք կարողանում փոխել, ազդել որոշումների վրա, ժամանակ առ ժամանակ անում եք քայլեր՝ դիվիդենտներ շահելու համար, որոնք ի նպաստ հանրությանը չեն ծառայում, ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ Հրապարակայնորեն վայր դրեք ձեր մանդատները, թողնելով դաշտը նրանց, ովքեր ապօրինի , հակասոցիալական , հակամարդկային որոշումներ են կայացնում:
Արուսիկ Տիգրանյան



