Հայտնի աստղերի 5 ոչ աստղային երկրորդ կեսերը (լուսանկար)
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Պարզվում է, որ համաշխարհային հռչակ ունեցող հոլիվուդյան աստղերը նույնպես կարող են ամուսնանալ հասարակ մահկանացուների հետ, և ահա 5 օրինակ, որ ապացուցում է ասվածը։
1․ Ռիզ Ուիզերսպուն և Ջիմ Տոտ

Գործակալ Ջիմ Տոտի հետ ամուսնությունը Ռիզի համար երկրորդն է։ Նա արդեն եղել է ամուսնացած դերասան Ռայան Ֆիլիպի հետ ու երկու երեխա է լույս աշխարհ բերել այդ ամուսնությունից։ Նրանց ընտանեկան կյանքը տևեց 9 տարի, իսկ 2008-ին զույգն ամունսալուծվեց։ 2010 թվականին Ռիզը հանդիպեց գործակալ Ջիմին, ով հայտնի չէր ոչ մեկի, իսկ մեկ տարի անց սիրահարներն ամուսնացան։ 2012 թվականին այս ամուսնության արդյունքում ծնվեց Ռիզի 3-րդ զավակը՝ Թենեսի Ջեյմսին։
2․ Ջեսիկա Ալբա և Քեշ Ուորեն

Ջեսիկա Ալբան ու Քեշ Ուորենը Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք ծանոթացել են «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 2004 թվականին։ Քեշը հանդիսանում էր ֆիլմի պրոդյուսերի օգնական ու բացարձակ չէր սպասում, որ գեղեցկուհի Ալբան իր վրա ուշադրություն կդարձնի։ Երեք տարի անց զույգն ամուսնացավ ու ներկայումս դաստիարակում է երկու դուստրերի՝ Օնոր Մարիին ու Հեվեն Գարներին։
3․ Նիկոլաս Քեյջ և Էլիս Քիմ

Մինչ մատուցողուհի Էլիս Քիմին հանդիպելը Նիկոլաս Քեյջը հանդիպում էր դերասանուհի Քրիստինա Ֆալտոնի հետ, ով հետագայում որդի ծնեց Քեյջից։ Կորեուհի Էլիսը դարձավ Քեյջի երրորդ կինը։ Նրանք պսակադրվեցին 2004 թվականին, իսկ մեկ տարի անց զույգի մոտ ծնվեց որդի, ում անունը դրեցին Կալ-Էլ։
4․ Մետ Դեյմոն և Լուչիանա Բարոզո

Մետ Դեյմոնբը, ինչպես հարկն է, սկսել էր հայտնիների հետ հանդիպելուց։ Նրան վերագրում են սիրավեպեր Մինի Դրայվերի ու Վայնոնա Ռայդերի հետ։ 2003 թվականին հոլիվուդյան մեգաաստղը ծանոթացավ բարմեն Լյուչիանա Բարոզոյի հետ, երբ ներխուժեց վերջինիս սրճարան՝ փորձելով թաքնվել երկրպագուներից։ Երկու տարի անց զույգն ամուսնացավ, իսկ այժմ նրանք դաստիարակում են երեք դուստրերի՝ Իզաբելային, Ջիային ու Ստելլային։
5․ Ջուլիա Ռոբերթս ու Դենիել Մոդեր

Ջուլիայի բուռն անձնական կյանքը 1990-ական թվականներին այնպիսի հայտնի անուններ էր ներառում, ինչպիսիք են Կիֆեր Սազերլենդը, Լիամ Նիսոնը, Մեթյու Պերին, Դենիել Դեյ-Լյուիս, քանթրի երգիչ Լայլ Լովետ և այլն... Սակայն նրանցից ոչ մեկի հետ Ռոբերստը չկարողացավ հարատև հարաբերություններ կառուցել։ 2002 թվականին Ջուլիան ամուսնացավ կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ, իսկ երկու տարի անց նրանք երկվորյակներ ունեցան՝ դուստր Հեզելիին ու որդի Ֆինեասին։ Իսկ 5 տարի առաջ զույգը երրորդ երեխան ունեցավ՝ Հենրիին։ Այսօր նախկին կինոօպերատոր Մոդերը հանդիսանում է «Om Red Films» կինոընկերության սեփականատերը։




















































