10 փաստ կարմիր շրթներկի մասին, որոնք դուք չգիտեիք
LIFEԱշխարհի միլիոնավոր կանայք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց կարմիր շրթներկի, դրան նվիրված երգեր են գրվում, տղամարդիկ չեն կարող դիմակայել դրա հմայքին: Կարմիր շրթներկը վեր է ժամանակից ու նորաձեւությունից, հայտնի աստղերը եւս շատ հաճախ են այն օգտագործում:
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստեր կարմիր շրթներկի վերաբերյալ, որոնք դուք հնարավոր է՝ չգիտեիք:
Կարմիր շրթներկով մատուցողուհիներին 3 անգամ ավելի շատ են թեյավճար թողնում, քան մյուսներին:
Շպարի պարագաներից աշխարհում ամենամեծ վաճառքն ունեն կարմիր շրթներկերը:
Սեւ-սպիտակ հեռուստատեսության ժամանակ կարմիր շրթներկի փոխարեն դիմահարդարները կանաչ շրթներկ են օգտագործել:
Միջազգային քաղաքական համաձայնագրով` նախագահների կանայք իրավունք չունեն կարմիր շրթներկով ներկայանալ պաշտոնական ընդունելություններին, հակառակ դեպքում միջազգային սկանդալից չեն խուսափի:
Հանրահռչակ Մերիլին Մոնրոն ամեն անգամ 5 շերտ կարմիր շրթներկ էր քսում շրթունքներին:
Որպեսզի կարմիր շրթներկը փայլի, դրա արտադրության մեջ մանրացրած ձկան թեփուկ են ավելացնում:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք օրական միջինը 24 միլիգրամ շրթներկ են ուտում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արգելվել էր շպարի պարագաների արտադրությունը:
Ուինստոն Չերչիլը բացառություն է արել միայն կարմիր շրթներկի համար:
Էլիզաբեթ Թեյլորը արգելել է իր հետ նկարահանվող դերասանուհիներին կարմիր շրթներկ կրել, այդ իրավունքը միայն ինքն ուներ:
Ռենեսանսի դարաշրջանում կարմիր շրթներկ օգտագործում էին ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ, որպեսզի բեղերի եւ մորուքի ֆոնին շրթունքները երեւան:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



