Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Արարատ Միրզոյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։

Հարց. Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ 

Արարատ Միրզոյան. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։ Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։

Հարց. Ի՞նչպիսի առաջարկներ։

Արարատ Միրզոյան. «Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք։ 

Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր։ 

Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաև երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր: Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից՝ իրենց երկրի երկու հատվածները կապելու համար։ Բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից՝ միանալու Թուրքիային, Միջերկրական ծովին և այլն։ Մեր առաջարկների և գաղափարների նախնական փոխանակման հիման վրա, մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։ 

Այո, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ 

Հարց. Այսպիսով, խաղաղության պայմանագիրը վտանգի տա՞կ է:

Արարատ Միրզոյան. «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն, կա նաև մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։

Հարց. Կա՞ն արդյոք հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։

Արարատ Միրզոյան. «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։

Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։

Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։

Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Բրազիլ կատարած Ձեր այցը:

Արարատ Միրզոյան. «Ես այս այցը շատ կարևոր եմ համարում։ Ինչպես նշեցիք, երկար ժամանակ է, ինչ մենք վերջին անգամ բարձր մակարդակի այցելություն ենք ունեցել։ Ըստ էության, Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների խորացման նոր փուլը սկսվել է դեռևս անցած տարի. երկար դադարից հետո մենք վերսկսեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները։ Տարվա ավարտին տեղի կունենա խորհրդակցությունների երկրորդ փուլը, և բրազիլացի դիվանագետները կայցելեն Երևան։ Նախարար Մաուրո Վիեյրան հրավեր ունի այցելելու իմ երկիր։

Բրազիլիայում մենք քննարկեցինք բազմաթիվ հնարավորություններ։ Մեր քաղաքական երկխոսությունն ակտիվացել է և կպահպանի իր դինամիկան։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք միջազգային հարթակներում՝ փոխադարձ աջակցելով տարբեր միջազգային կազմակերպություններում թեկնածությունների առաջադրմանը։ Մենք կիսում ենք նույն մտահոգությունները միջազգային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ, հատկապես մարդու իրավունքների լուրջ խախտումների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման ու վաղ նախազգուշացման հարցերում։

Տնտեսության և մեր երկկողմ առևտրի ոլորտներում աճ է նկատվում։ Միաժամանակ, գիտակցում ենք, որ դեռևս մեծ ներուժ կա։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք ակտիվացնելու գործարար կապերը երկու կողմերի միջև։ Քննարկեցինք հայ և բրազիլական ընկերությունների համագործակցության հնարավորությունները։ Մենք բացահայտեցինք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ջանքեր գործադրել կապերն ամրապնդելու և դրանք փոխշահավետ դարձնելու համար, հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Կա մեծ ներուժ, և մենք ունենք հստակ տեսլական այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մեր երկրների մերձեցման համար»։

Հարց. Ինչպիսի՞ն են Հայաստանի և Բրազիլի միջև ներմուծման և արտահանման ցուցանիշները։

Արարատ Միրզոյան. «Փաստացի, մենք հիմնականում ներմուծում ենք Բրազիլից։ Դուք եք արտահանողը, և դա կազմում է ապրանքների ավելի քան 90%-ը։ Այսպիսով, առևտրային բալանսը բավական անհամաչափ է։ Ինչպես կարող եք պատկերացնել, այն ներառում է սուրճ, շաքարավազ, ծխախոտ, նաև այլ ապրանքներ։ Այնուամենայնիվ, մենք շատ լավատեսորեն ենք գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները»։

Հարց. Ինչպիսի՞ն են նախագահ Լուլայի՝ Հայաստան այցելելու հեռանկարները։

Արարատ Միրզոյան. «Մենք մեծ պատիվ կհամարենք նախագահ Լուլայի այցը։ Կա հայկական կողմի հրավերը, և այժմ բրազիլական կողմն է, որ կարող է նշել այցի կոնկրետ ժամկետները։ Այդպիսի այցը մեծ պատիվ կլինի, հատկապես այն պարագայում, որ Բրազիլը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին COP-30 գագաթնաժողովը, իսկ Հայաստանը, հաճելի զուգադիպությամբ, լինելու է Կենսաբազմազանության մասին COP-17-ի հյուրընկալող երկիրը։ Այս համատեքստում Հայաստանի և Բրազիլի միջև կա լուրջ ներուժ բարձր մակարդակի այցերի համար։ Մենք սպասում ենք նախագահ Լուլայի այցին և վստահ ենք, որ Հայաստանի նախագահը նույնպես ուրախությամբ կկատարի պատասխան այց Բրազիլ»։

Հարց. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք։ Ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին։

Արարատ Միրզոյան. «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank