Եվրաքվեն պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ․ «ՀայաՔվե»
BLOGԵվրոպական Միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ «օրենքի նախագիծը» Ազգային Ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելը գործող վարչախմբի կողմից պետական մակարդակով խաբեություն է․ այն ծաղր է հայ ժողովրդի՝ Եվրոպական Միությանն անդամակցել ցանկացող հատվածի հանդեպ։ Եվրոպական Միությունը Հայաստանին իր անդամը տեսնելու լուրջ ու գործնական որևէ նշան մինչ այժմ ցույց չի տվել, ավելին՝ ԵՄ-ին անդամակցումը տեղի է ունենում ստանդարտ ընթացակարգերով, որոնք ՀՀ-ի դեպքում այսօր պարզապես առկա չեն։
Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ Միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրության՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։
Այս պայմաններում անհեթեթություն է դառնում օրենսդրական նման նախաձեռնությունը, ավելին՝ այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների։ Բացի այս ամենից, նշված օրենքի նախագծի տեքստն իրականում սոսկ անբովանդակ հայտարարություն է, որը որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ՝ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին ձեռնպահ մնալու այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե այնուամենայնիվ գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



