Հայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգակիցներ ջան, շատերդ ինձ քննադատում եք կամ ինձանից պահանջում եք, որ խոսելու փոխարեն պետք է գործել Հայաստանը փրկելու և անկախությունը պահպանելու համար։ Այսուհետ քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպիսի գործողություններ պետք է անել։
Նախ եկեք նշենք, որ քաղաքականության գլխավոր գործիքը խոսքն է, խոսքի միջոցով մենք պետք է ձևավորենք այն գաղափարախոսությունը, որի վրա պետք է կառուցենք մեր պետության անվտանգության համակարգը։
1-ին գործնական քայլը, որը մենք որպես ժողովուրդ պարտավորենք անել հետևյալն է․
Ժողովուրդը պետք է գիտակցի և ինքն իր համար ձևակերպի, որ Հայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են։
Սա սովորական խոսք չէ, սա այլնտրանք չունեցող առաջին քայլն է Հայոց պետականությունը փրկելու համար։
Հակառակ պարագայում ամեն անգամ մենք սխալ դիագնոզ ենք նշանակելու, սխալ հետևություններ ենք անելու և էլ ավելի լուրջ հարվածներ ենք հասցնելու մեր պետության անվտանգության ճարտարապետությանը։
Շարունակելի․․․
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



