Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճարտարապետական առեղծվածային կառույցներ՝ «ժայռագագաթներ». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հին Միջագետքի ճարտարապետներն ու շինարարները աշխարհին նվիրել են հոյակապ և, միևնույն ժամանակ, առեղծվածային կառույցներ՝ զիկկուրատներ՝ հսկայական բազմաստիճան բուրգեր, որոնք ունեին կարևոր կրոնական նշանակություն։ Զիկկուրատների մշակութային արժեքը անհերքելի է. համալիր ճարտարապետությունը և շենքերի տպավորիչ բարձրությունը դարձել են այն տեխնիկական հնարավորությունների ակնհայտ ցուցադրումը, որին հաջողվել էր հասնել Միջագետքի քաղաքակրթության ներկայացուցիչներին՝ շումերներին, աքքադներին, բաբելոնացիներին, ասորիներին և էլամացիներին:

Զիկկուրատները հնագույն կառույցներ են, որոնց հիմնական մասը բաղկացած է բազմաստիճան բլոկներից՝ զուգահեռականների կամ կտրված բուրգերի տեսքով։ Զիկկուրատը բառի սովորական իմաստով տաճար չէր, հասարակ մարդիկ չէին կարող մտնել այնտեղ աղոթելու: Այն մարդկանց մոտեցնում էր աստվածներին և համարվում էր այն աստծու երկրային տունը, որը հովանավորում էր որոշակի քաղաք, ուստի ներս կարող էին մտնել միայն ծեսեր կատարողները:

Առաջին զիկկուրատները կառուցվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ լեռնային շրջանների բնակիչները տեղափոխվել են հարթավայրեր՝ ազդելով տեղի բնակիչների մշակույթի վրա։ Մասնավորապես, փոխանցել են իրենց համոզմունքները լեռնագագաթների՝ որպես աստվածների կողմից սիրված սուրբ վայրերի նշանակության մասին։ Աստվածների բարեհաճությունը շահելու համար էլ հին միջագետքցիները սկսել են աստվածների համար արհեստական լեռներ կառուցել՝ զիկկուրատներ: Հին ասորերեն և աքքադերեն լեզուներից «ziqquratum» և «zigguratum» բառերը թարգմանվում են որպես «ժայռագագաթ»:

Միջին հաշվով, կառույցի ընդհանուր մակերեսը կազմում էր 2000–2500 քմ, սակայն դրանցից մի քանիսն ունեին ավելի քան 8000 և նույնիսկ 11000 քմ տարածք։ Տարբեր զիկկուրատների բարձրությունները տատանվում էին 15-ից 90 մետրի սահմաններում։ Անգամ աստվածաշնչյան Բաբելոնի աշտարակի նախատիպ է համարվում Էտեմենանկիի ավերված զիկկուրատը, որը ենթադրաբար կառուցվել էր մ.թ.ա. 18-րդ դարում։

Ամենավաղ զիկկուրատները բավականին պարզ էին, դրանք ունեին խիստ երկրաչափական ձևեր և բաղկացած էին ընդամենը երկու կամ երեք հարկից: Հետագայում սկսել են կառուցել մինչև յոթ մակարդակ: 6-րդ և 2-րդ հազարամյակների ընթացքում Միջագետքի տարբեր շրջաններում կառուցվել է առնվազն 25 զիկկուրատ։ Կա վարկած, որ զիկկուրատների աստիճանավոր ձևն ընդունել են մ.թ.ա 3-րդ հազարամյակում կառուցված եգիպտական բուրգերի ճարտարապետները։ Ժամանակակից ճարտարապետության մեջ զիկկուրատ ձևը վերածնվել է 1960-1970-ական թվականներին։ Միևնույն ժամանակ, այն արտացոլվել է տարբեր ժողովուրդների մշակույթներում: Ավանդական բլոկային կառուցվածք կարելի է տեսնել «ԱլԶակուրա» կառավարական պալատում և Իրաքի «Բաբելոն Ռոտանա» հյուրանոցում, ԱՄՆ-ի Չեթ Հոլիֆիլդի դաշնային շենքում և Անգլիայի Գաղտնի հետախուզական ծառայության կենտրոնակայանում: Զիկկուրատի տեսքով կառուցված խորհրդային կառույցներից կարելի է նշել Վլադիմիր Լենինի դամբարանը Մոսկվայի Կարմիր հրապարակում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest