Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

yugsn.ru–ն «Միխայլով. Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանի բնակիչները Թրամփի վարչակազմին կոչ են արել դադարեցնել Պենտագոնի կենսաբանական պատերազմի ռազմակայանների գործունեությունը Հայաստանում։ Հանրահավաքը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ցուցարարների կոչերը կատեգորիկ էին. «Ո՛չ ԱՄՆ մահացու կենսաբանական լաբորատորիաներին»։ Ակտիվիստները նաև ստորագրահավաք են սկսել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստին Քուինի փոխարինման պահանջով։ Նրանք ԱՄՆ-ում բնակվող իրենց հայրենակիցներին առաջարկում են նույնն անել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ։

«Լավրովը բազմիցս է պահանջել, որ ռուս փորձագետներին թույլ տան մուտք գործել այդ օբյեկտներ (Հայաստանում), սակայն նրա խնդրանքները շարունակում են անտեսվել։ Վերջին սկանդալային լուրն այն էր, որ Լուգարի լաբորատորիան Վրաստանից տեղափոխվում է Հայաստան: Դա անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության մեջ, քանի որ բոլորն են հասկանում մեկ փոքր երկրում այդքան շատ լաբորատորիաներ ունենալու վտանգները։ Արդեն եղել են վտանգավոր վիրուսների արտահոսքեր, անասունների անկում, վտանգավոր հիվանդությունների աճ»,- ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ Փորձագետի կարծիքով, նման տասնյակ օբյեկտների աշխատանքը դժվար թե անմիջապես դադարեցվի։ Միգուցե Հայաստանը ավելի ճիշտ որոշում կայացնի և առնվազն կասեցնի լաբորատորիաների աշխատանքը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վերջին բարելավումների ֆոնին, երբ առնվազն երկխոսություն է հաստատվել, Հայաստանը կարող է դառնալ Միացյալ Նահանգների որոշակի հենակետը: ԱՄՆ-ը լարված հարաբերություններ ունի Գերմանիայի հետ, Վրաստանը դադարել է լինել ամերիկյան հենակետը Հարավային Կովկասում»,- նշել է Միխայլովը։ Վերջերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից Հայաստան տեղափոխել ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա։ «Տարբեր նպատակներ կարող են լինել, բայց ես կասկածում եմ, որ նպատակը Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումն է։ Կարծում եմ, որ այդ ամենն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ»,- կարծիք է հայտնել Միխայլովը՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ վերանայել միջուկային համաձայնագիրը կամ պատերազմ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անսպասելի հրահանգել է բոլոր պետական կառույցներին՝ վերականգնել կապերը Ռուսաստանի հետ։ Տրամադրության նման փոփոխության պատճառը «աշխարհաքաղաքական վերջին փոփոխություններն են»: Ռուսաստանի հետ բարեկամությունը վերականգնելու համար Փաշինյանը որոշել է գնալ Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին: Նույն ցանկությունն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվգենի Միխայլովը հնարավոր է համարում, որ մայիսյան տոներին ռուսական կողմի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ «Հենց Ռուսաստանն էր 2020 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղապահ գործընթացի երաշխավորը։ Հենց Մոսկվան դադարեցրեց մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հիշեցրել է Միխայլովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards