Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք չորս երեխա ենք, Իլ յան ամենափոքրն է: Ուշ ծնվեց և շուտ գնաց մեզանից: Չնայած մեր տարիքային տարբերությանը, նա ինձ համար ավագ ընկեր էր: Ամեն ինչին ըմբռնումով էր մոտենում: Բացառիկ էր, մեծահոգի, բարի, քեզ հասկանում էր ու ամեն հարցում քո կողքին էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը՝ Իլյայի քույրիկը:

Հիշում է՝ եղբայրը շատ շուտ է սկսել խոսել, քայլել: «Պայծառ ու լուսավոր էր, ժպիտը՝ դեմքին: Աշխույժ էր շատ, չարաճճի: Սիրում էր լուցկիների հետ խաղալ: Մի օր բարձերը դրել էինք արևի տակ, մեկ էլ այն տեսանք, որ բարձերի միջից ծուխ է դուրս գալիս, բմբուլները թափվել էին գետնին: Մայրիկս աշխատում էր, փոքրուց մենք ենք Իլ յային պահել, խնամել, գրկել ու քնեցրել: Երկու քույրերով, որպես ուսուցչուհի, դպրոցում ենք աշխատել: Երբեք իրեն արտոնյալ չի զգացել, այդ առումով խիստ ենք եղել: Մի անգամ իր ուսուցչուհին ասաց, թե վատ ձեռագիր ունի, տգեղ է գրում, ջնջումներ անում: Բայց Իլյան լավ էր սովորում: Արձագանքեցի ուսուցչուհու խոսքին՝ որքան պետք է՝ իջեցրեք գնահատականը, որ սկսի գեղեցիկ գրել: Մեզ այդպես են դաստիարակել»:

Իլյան ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է: Սովորել է գյուղի Մհեր Դանիել յանի անվան միջնակարգ դպրոցում: 2017-2018 թթ. սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվորմարզիկ» և պարգևատրվել կրծքանշանով։ Վարժարանում ուսանելու տարիներին մասնակցել է ստեղծագործական մրցույթների և առաջնակարգ տեղ գրավելու համար պարգևատրվել պատվոգրերով և խրախուսանքներով: Մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին: Հասմիկն ասում է՝ եղբայրը շատ ակտիվ էր որպես աշակերտ, լավ էր սովորում: «Ցանկացած հարցում և ամենուր իր կողքին եմ եղել, որպես ավագ քույր՝ փորձել եմ պաշտպանել իրեն: Չեմ պատկերացրել, որ կգա մի օր, և նա ինձ կպաշտպանի»:

Դպրոցական առարկաներից ամենասիրելիների շարքում եղել է «Կենսաբանությունը»: Բայց Իլյայի տարերքը սպորտն էր: «Մայրիկն ասում է, որ մտածում էր ռազմական բժիշկ դառնալու մասին: Բայց Իլ յան խենթանում էր ֆիզկուլտուրայի համար, սիրում էր մարզվել»: Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է մարզական տարբեր մրցաշարերի՝ Ստեփանակերտում կազմակերպված հնգամարտի մրցումներին, այնուհետև Արցախի, Հայաստանի մարզերի, Երևանի «Սպարտակիադա» մարզական միջոցառումներին՝ Արցախում գրավելով 1-ին, Հայաստանում՝ 2-րդ պատվավոր տեղերը, վոլեյբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին՝ 1-ին և 2-րդ տեղերը, արժանանալով պատվոգրերի և մեդալների:

Իլյան ընդունվել է Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի վոլեյբոլի բաժինը: «Բարձր միավորներով անվճար ընդունվել էր: Բայց մեկ օր անգամ չհասցրեց ուսանող լինել: Երազում էր համալսարանում կրթություն ստանալուց հետո գյուղում վոլեյբոլի դպրոց հիմնել: Դա իր ամենամեծ երազանքն էր: Բացի դա, տան վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր նյութերը գնել էինք, Իլյան ասաց՝ թող մնա, բանակից կվերադառնամ ու իմ սրտի ուզածով կվերանորոգեմ: Այնպես ստացվեց, որ պատերազմի առաջին օրերին մեր տունը ռմբակոծվեց և հիմնովին ավերվեց: Իլյային այդ մասին չասացինք, նա այդպես էլ դրա մասին չիմացավ»:

2020 թ. օգոստոսի 10-ին Իլյան զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հադրութի N զորամասում։ «Իլյան, կարծես, շտապում էր բանակ գնալ: Բժշկական հետազոտության էր գնացել, սրտի աշխատանքն էին ստուգում, կարծես խնդիր կար: Մայրիկս համայնքապետարանի գլխավոր հաշվապահն էր: Իր ծառայության մեկնելն ուշանում էր, մայրիկիս ասում էր՝ գյուղապետից հարցրու, թե ինչո՞ւ ինձ բանակ չեն տանում: Շտապում էր: Մի դրվագ է տպավորվել: Հրաժեշտի խնջույք էինք կազմակերպել բանակ մեկնելուց առաջ: Գիշերը շատ տխուր էր, եկավ, ամուր գրկեց մայրիկին, երկուսով հուզվեցին: Գուցե այդ պահին ինչ-որ բան էր զգում: Բայց ոգևորված ծառայում էր: Անգամ ուզում էր հետախուզական ջոկատում ծառայել»:

Իլյայի պատերազմը տևել է 44 օր: Մասնակցել է Հադրութի, Մարտունու և Շուշիի մարտերին: «Առաջին օրը երեկոյան զանգեց՝ լավ եմ: Դրանից հետո ութ օր իր հետ կապ չենք ունեցել: Այդ ընթացքում Հադրութի զորամասը շրջափակման մեջ է եղել: Պատերազմից հետո զրույցների ժամանակ պարզել եմ, որ սնունդ, ջուր չեն ունեցել: Շրջափակումից դուրս են եկել, տղաներին Ֆիզուլիով տարել են Մարտունի, իսկ այնտեղից՝ Խնձորիստան՝ հանգստանալու»:

Հասմիկն ասում է՝ այդ օրերի պատմություններն այնքան խառն են ու տարբեր, որ երբեմն չգիտես՝ որ մեկին հավատալ, որն է ճիշտը: Բայց այն, որ պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, և վիրավոր ու զոհված ընկերներին Իլ յան ու նրա ընկերներն են դուրս բերել մարտադաշտից, հստակ է։ Քույրիկը պատմում է՝ որքանով իրենք են տեղյակ, Իլյային և ընկերներին նոյեմբերի 5-ին տարել են Շուշի: «Նոյեմբերի 6-ի երեկոյան զանգեց, մենք Աբովյանում էինք: Հիշում եմ՝ անձրևային օր էր, պետք է եկեղեցի գնայի: Բայց նախքան դա մտա խանութ, ուզում էի Իլյայի համար նվեր գնել: Գուլպաներ գնեցի իր համար, որոնք այդպես էլ իրեն չհասան: Հուղարկավորության ժամանակ իրեն հագցրեցինք: Խանութից դուրս եկանք, Իլյան զանգեց: Շատ ուրախացանք, որովհետև ուշ-ուշ էր զանգում: Այդ օրը բոլորիս հետ խոսեց: Պատերազմի օրերին առաջին անգամ հայրիկի հետ խոսել է այդ օրը: Հայրիկս ասել էր՝ որտե՞ղ ես, գամ քո հետևից, բայց Իլ յան իր տեղը չէր ասել: Մեծ եղբորս հետ է խոսել, նա էլ Մատաղիսում էր»: Եվ ընտանիքի ու Իլ յայի կապն ընդհատվել է: Հրադադարից հետո նրանք սկսում են փնտրել որդուն հիվանդանոցներում, բոլոր հնարավոր վայրերում: Վիրավոր տղաներից մեկի հետ են կարողանում խոսել, նա պատմում է Շուշիի գազալցակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին: Այդ տղան հավաստիացնում է, որ վերջին անգամ Իլ յային տեսել է նոյեմբերի 7-ին ժամը հինգին: «Որքան կարող եմ պատկերացում կազմել տարբեր պատմություններից, Հադրութի զորամասի տղաների մի մասը, երևի հասկանալով, որ շրջափակման մեջ են, անտառով են փորձել հեռանալ: Իլ յան իր հրամանատարի և մի խումբ տղաների հետ դեպի խաչմերուկ է շարժվել: Հնարավոր բոլոր պատմությունները լսելով, որքան հասկանում ենք, հանդիպել են հայկական համազգեստ հագած և հայերեն խոսող զինծառայողների, որոնք ներկայացել են որպես Հադրութի զորամասի զինծառայողներ: Ենթադրաբար, եղել է ձեռնամարտ, որովհետև Իլյայի կրծքի վրա դանակի հետքեր են եղել, լցակայանի պայթյունի ժամանակ նա նաև ուսից է վիրավորվել: Այդ մերձամարտի ժամանակ տղաները տարբեր կողմեր են ցրվում: Իլյայի զոհվելուց ամիսներ անց հիվանդանոցում գտնվող զինվորներից մեկն է պատմել, որ տեսել է Իլյային, նա վիրավոր է եղել, շապիկով կապել է իր վերքը, չի նստել շտապօգնության մեքենան, որ ավելի ծանր վիրավորում ունեցողներին տեղափոխեն: Ի դեպ, շտապօգնության մեքենաներից առաջինին թշնամին թիրախավորել է, տղաները զոհվել են»: Իլյան անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում՝ գլխի հրազենային վիրավորումից, դիպուկահարի կրակոցից:

Իլյայի մարմինը «գտել» են նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի դիահերձարանում։ «Հայրիկը պատմում է՝ մի շապիկ ու բուշլատ էր հագը՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ: Գրպանում էլ նռնակ է եղել: Կարողացել ենք իրեն համբուրել, հրաժեշտ տալ»:

Ապրելու ուժի մասին: «Պարտավորության զգացումն է ապրեցնում: Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է»:

Հ. Գ. - Իլյա Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ «Արցախ» շքանշանով: Հուղարկավորված է Աբովյանի զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation