Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն Մարգարյան
BLOGՏարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։
Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։
Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։
Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։
Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



